National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.10.2005
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2006 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, փախստականների ու  միգրացիայի հետ կապված խնդիրների, առողջապահության եւ բնության պահպանության ոլորտների բյուջետային ֆինանսավորման, բյուջեի եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի փոխհարաբերությունների շուրջ 2006 թվականի բյուջեի նախագծի գաղափարախոսությունը: Ըստ պարոն Սա ֆարյանի` մի քանի սկզբունքային հարցեր են դրվել նախարարությունների պահպանման ծախսերի ծրագրավորման հիմքում` բարձրացվել են քաղաքացիական ծառայողների աշխատավարձները, բազային աշխատավարձը դարձել է 20-30 հազ. դրամ:

Սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառի համար ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ուղղված են բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: 2006 թվականին սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառի գծով պետական բյուջեի ծախսերը ծրագրավորվել են 54,139.7 մլն դրամի չափով կամ ՀՀ 2005 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցեն 8,257.4 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է`  կենսաթոշակային ապահովման ծախսերի աճով` 1,402.5 մլն դրամի չափով, բնակչությանը տրվող պետական նպաստների ավելացմամբ` 4766.6 մլն դրամի չափով, սոցիալական ապահովության միջոցառումների եւ այլ սոցիալական ծրագրերի մասով, նոր ծրագրի ընդունմամբ եւ գործող ծրագրերի գծով ծախսերի ավելացմամբ` 2,088.3 մլն դրամի չափով:

Միջնաժամկետ հեռանկարում «Սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության» բնագավառի ծախսերը կկազմեն` 2007 թվականին` 55,467.6 մլն դրամ, իսկ 2008 թվականին` 56,642.4 մլն դրամ:

Կենսաթոշակային ապահովման ենթախմբով ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 16,879.0մլն դրամ կամ 1,402.5 մլն դրամով ավելի, քան 2005 թվականին. «Սպայական անձնակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով նախատեսվում է 9,875.4 մլն դրամի չափով ծախս, «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով նախատեսվում է 2,462.2 մլն դրամի չափով ծախս, «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 3,261.5 մլն դրամի չափով ծախս:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց 2006 թվականի պետական բյուջեի նախագծիաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարության միջոցով ֆինանսավորվող ծախսային ծրագրերը : Ըստ պարոն Վարդանյանի` եթե 2005 թ.-ին պետական բյուջեով նախատեսվել էր մոտ 46 միլիարդ դրամ, ապա2006 թվականին 54.1 միլիարդ դրամ:

Պետական նպաստներ բնակչությանը ենթախմբով ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 27,034,4 մլն դրամ կամ 4766.6 մլն դրամով ավելի քան 2005 թվականին:

«Աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով ծախսերը կկազմեն 24,357.8 մլն դրամ` 2005 թվականի 20,024.8 մլն դրամի դիմաց: Աճը ՀՀ2005 թվականի պետական բյուջեի նկատմամբ կազմում է 4,333.0 մլն դրամ, որը պայմանավորված է նպաստառու ընտանիքների նպաստի միջին ամսական չափի 3325.0 դրամով բարձրացմամբ, որը նպատակ ունի մոտեցնելու մեկ շնչին ընկնող ամսական նպաստի չափը աղքատության պարենային գծին: Նախատեսվում է նպաստ վճարել 132.4 հազ. ընտանիքների, բարձրացնել նպաստի բազային չափը 1000 դրամով:

2006 թվականին նախատեսվում է նաեւ իջեցնել նպաստի իրավունք տվող սահմանային միավորը մեկ միավորով, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման կարգում մեծացնելով կենսաթոշակառուներին նպաստի իրավունք տվող հանգամանքների տեսակարար կշիռը:

Սոցիալական ապահովության միջոցառումների համար ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հատկացումները կկազմեն 4,719.6 մլն դրամ կամ 926.9 մլն դրամով ավելի քան 2005 թվականին:

Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, առողջապահության ոլորտում ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 38438.6 մլն. դրամ կամ 21.4 տոկոս:

ՀՀ2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահությանն ուղղվող ծախսերը 2007 թվականին կանխատեսվում են 48398.9 մլն դրամ, իսկ 2008 թվականին` 56434.2 մլն. դրամ:

Հիվանդանոցային բուժօգնության գծով նախատեսվում է 14459.1 մլն. դրամ 2005 թվականի 13344.0 մլն. դրամի դիմաց, կամ աճը կազմում է 8.4 տոկոս:

Պարոն Դավիդյանը նշեց, որ բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 38.7 հազ. դրամ (2005 թվականի 37.5 հազ. դրամի դիմաց), իսկ միջին բուժանձնակազմիաշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը` մինչեւ 30.3 հազ.դրամ:

«Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 30180 հիվանդանոցային դեպքի բուժում 2375.3 մլն. դրամ գումարով` նախորդ տարվա 30204 դեպքի եւ 2298.0 մլն. դրամի դիմաց: Առողջարանայ ին ուղեգրերի տրամադրման համար ծախսերը կազմում են շուրջ 160.0 մլն. դրամ: Ինչպես 2005 թվականին, այնպես էլ 2006 թվականին նախատեսվում է շտապ բժշկական օգնության ծառայության ֆինանսավորումն ընդգրկել հիվանդանոցային բուժօգնության ենթախմբի մեջ: «Շտապ բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսվում է 336615 կանչ 1132.5 մլն դրամի գումարով` 2005 թվականի 333310 կանչի եւ 1088.9 մլն դրամի դիմաց:

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով 2006 թվականին նախատեսվում է 14344.6 մլն դրամ` 2005 թվականի 11507.8 մլն դրամի դիմաց, կամ աճը կազմում է 24.7 տոկոս:

«Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի գծով պետական պատվեր» ծրագրի գծով նախատեսվել է 100.0մլն դրամ:

Ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի` բնապահպանության ոլորտում ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 1367.0 մլն դրամ, որից 1038.4 մլն դրամ գումարը ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ 328.6 մլն դրամը` կապիտալ ծախսերին:

Ձկան պաշարների համալրման համար նախատեսվում է 10.0 մլն դրամ, որը համապատասխանում է ՀՀ 2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով 2006 թվականի համար նախատեսված չափաքանակին: Ծրագրով իրականացվելու է Հայաստանի հազվագյուտ եւ անհետացող ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը եւ դրանց մանրաձկների վերադարձը Սեւանա լիճ:

Երկրաբանահետախուզական աշխատանքներին ուղղվել է 19 մլն դրամ, որի հաշվին իրականացվելու են տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրա ֆիզիկական, հիդրոերկրաբանական աշխատանքներ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը ապահովելու համար նախատեսվում է 367.5 մլն դրամ:

«Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը նախատեսվել է 285.0 մլն դրամ:

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ ՎազգենԽաչիկյանը ներկայացրեց սոցիալական ահովագրության պետական հիմնադրամի 2006 թվականի բյուջեն, որն անցյալ տարվա համեմատ ավելացել է 10.9 տոկոսով` կազմելով շուրջ 94 միլիարդ 590 մլն 952 հազ.դրամ:

Անցյալ տարվա համեմատ պետական բյուջեից տրան ֆերտներն աճել են 1միլիարդ 169 մլն 431հազ. դրամով` կազմելով 21 միլիարդ 86 մլն 238հազ. դրամ:

Միջին ապահովագրական կենսաթոշակը 2006 թվականին կկազմի 11հազ. 508դրամ` ապահովելով շուրջ 12 տոկոս աճ: Պարոն Խաչիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեի ծախսերի հաշվարկման համար հիմք են ընդունվել` հիմնական կենսաթոշակի չափը` 4250 դրամ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 180 դրամ:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Ասլանյանը ներկայացրեց փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար նախատեսված ծախսերը: 2006 թվականի աճը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 19 մլն 700հազ. դրամով` կազմելով 49 մլն 600հազ. դրամ: Ըստ պարոն Ասլանյանի` ծախսերը պայմանավորված են` փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում ծախսը` 12,2 մլն դրամ, փախստականների եւ նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների գնման գծով`համակարգչային կենտրոն ՊՈԱԿ-ի ծախսը, որը կազմում է 29 մլն 600հազ. դրամ, պետական աջակցություն հատուկ կացարան ՊՈԱԿ-ի ծախսերը, որոնք կազմում են 6,9 մլն դրամ, փախստականների կարգավիճակ հայցողիմիանվագ նպաստ ծրագրով նախատեսված 500 հազ. դրամ ծախսը: Բնակարանային ապահովում, բնակարանների գնման վկայագրի տրամադրման ծրագրի ծախսը նախատեսված է 1միլիարդ 750 մլն դրամով: Այս ծրագրում նախատեսված է 875մլն դրամ հատկացնել Գյումրիի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին, իսկ մնացածը` փախստականների տրամադրման համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում եւս քննարկվեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների բյուջետային ֆինանսավորման հարցերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ 2006 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 68.1 մլրդ դրամ: Ծախսերի աճը ՀՀ 2005 թվականի պետական բյուջեով հաստատված համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է մոտ 10.7 մլրդ դրամ: Գիտության բնագավառի ծախսերը կազմում են 5.1 մլրդ դրամ, այդ թվում` կապիտալ ծախսերը 446.6 մլն դրամ: Մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի բնագավառում նախատեսված հատկացումները կազմում են 12.8 մլրդ դրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը նկատեց, որ կրթության բնագավառում հիմնական գերակայություն է համարվում հանրակրթության ոլորտը, որին էլ ուղղված են համակարգի կառավարման եւ արդյունավետության բարձրացման, հանրակրթության բովանդակության բարեփոխման եւ որակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. 2006 թ, բյուջեի նախագծով տարրական, հիմնական եւ միջնակարգ հիմնական կրթության համար նախատեսվել է 53.265 մլրդ դրամ, որը 2005 թ. համանման ցուցանիշի նկատմամբ աճել է 18.2 տոկոսով, ինչըպայմանավորված է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողների աշխատավարձերի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, վառելիքի եւ ջեռուցման, ջրի սակագնի բարձրացման, գրասենյակային, հանրակրթական մի շարք ծրագրերիեւ այլ ծախսերի աճով: Նախնական մասնագիտական կրթության համար նախատեսվում է մոտ 1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 51.5 տոկոսով, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համար նախատեսվել է 5.295 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 20.2 տոկոսով: Ուսուցիչների աշխատավարձը մեկ հաստիքի համար կավելանա եւ կկազմի 58.3 հազար դրամ:

Գիտության բնագավառի ծախսերը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ կավելանա մոտ 1 մլրդ դրամով` կազմելով մոտ 5.1մլրդ դրամ:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը համառոտ ներկայացրեց ոլորտի ֆինանսական հատկացումները` համարելով այն միանգամայն բավարար բնագավառի բնականոն գործունեության համար. մշակույթի ոլորտին հատկացվող ծախսերը կկազմեն 8.4 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի փոխնախագահ Միքայել Իսպիրյանը տեղեկացրեց, որ սպորտի ոլորտի համար նախատեսվող հատկացումները 1.175 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 86.1 մլն դրամով, ինչը պայմանավորված է «Մարզաձեւերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին» ծրագրով նախատեսված հատկացումների աճով` 100.5 մլն դրամով, ինչպես նաեւ միջազգային ու տեղական առաջնությունների համար նախատեսվող ծախսերով:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը նկատեց, որ անցած տարվա 104 մլն դրամի փոխարեն այս տարվա բյուջեով նախատեսված է 95 մլն դրամ հատկացումը պայմանավորված է նրանով, որ հիմնականում ավարտվել է համապատասխան սարքավորումների ձեռքբերումը:

ՀՀ ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ հեռուստառադիոհաղորդումների համար 2006 թվականին նախատեսվում է հատկացնել 3181.5 մլն դրամ` ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 72.8 մլն դրամով. դա պայմանավորված է պետական գնումների հրապարակայնության ապահովման, «Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի սուբսիդավորման, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության ծախսերում ՀՀ մասնաբաժնի, ոլորտի աշխատողների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերահաշվարկման հետ կապված եւ այլ ծախսերի աճով:

«ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները հանձնաժողովներում կշարունակվեն հոկտեմբերի 18-ին:


17.10.2005
Համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանութան առումով
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Էստոնիայի Հանրապետության արդարադատության կանցլեր Ալան Յոքսին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հանդիպման ընթացքում պարոն Ալան Յոքսըներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի էստոնական մոդելը, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am