National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.10.2005
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2006 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

Հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում շարունակվեցին 2006 թ. պետական բյուջեի նախագծի քննա րկումները:

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2006 թվականի պետական բյուջեում օրենսդիր,  գործադիր եւ դատական մարմինների պահպանման ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 35417.0 մլն դրամ, որը 2004 թվականի բյուջետային տարվա փաստացի եւ 2005 թվականի բյուջետային տարվա համար հաստատված համապատասխան ցուցանիշների նկատմամբ կազմում է համապատասխանաբար 136.8 եւ 123.4 տոկոս: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ծախսերը 2006 թվականի համար ծրագրվել են 18959.9 մլն դրամի չափով, որը 2005 թվականի մակարդակը գերազանցում է 3035.6 մլն դրամով: Աճը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման հետեւանքով կառավարման նոր մարմինների ստեղծմամբ, քաղաքացիական ծառայողների եւ հարկադիր կատարողների աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ, քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի 20 տոկոսի չափով բարձրացմա մբ եւ այլն: Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2006 թվականի պետբյուջեի առանձնահատկությունը կառավարման ապարատի ծախսերի ծրագրավորումն է. նորմավորվել են էլեկտրաէներգիայի եւ կապի ծախսերը, տրանսպորտի թվաքանակը: Նշվեց, որ կառուցվածքային փոփոխություններ կան կառավարության, գյուղատնտեսության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էներգետիկայի նախարարությունների համակարգերում: Փոխնախարարը հավելեց, որ նախորդ տարվա համեմատությամբ կառավարման համակարգի պահպանման ծախսերը ավելացել են 6.7 մլրդ դրամով, 2005 թվականի 14.525 աշխատողների թվաքանակը պլանավորվում է հասցնել 15.074-ի, քաղծառայողների միջին աշխատավարձը նախորդ տարվա 64.000 դրամի փոխարեն հասցվելու է  86.700 դրամի, օրենսդիր մարմնում քաղծառայողի միջին ամսական աշխատավարձը  ծրագրված է հասցնել 131.900 դրամի, գործադիր իշխանության մարմնում` 102.900 դրամի, դատական իշխանության մարմնում` 107.100 դր ամի: Տեղեկացվեց, որ տրանսպորտային ծախսերի ավելացումը կազմել է շուրջ 459 մլն դրամ, կառավարման ապարատում շուրջ 1մլրդ դրամ է հատկացվել սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման համար:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված հոդվածներում 2005 թ. համեմատ էական փոփոխություններ չկան` 2006 թ. առաջարկվում է 1,9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ունի 62 մլն-ի աճ: Փոփոխությունները պայմանավորված են ընդհանուր քաղաքականությամբ եւ բյուջետային մոտեցումներով: Արտաշես Թումանյանը հաղորդեց, որ կան խնայողություններ 2005 թ. համեմատությամբ, եղել ենավելացումներ գործուղումների, տրանսպորտային ծառայությունների, ներկայացուցչական ծախսերի ոլորտում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ընդգծեց, որ ապարատի պահպանման ծախսերի գծով նախատեսվում է 14,3 տոկոսով ա ճ, որի մեջ հիմնական մաս են կազմում պետական ծառայողների եւ տեխսպասարկման անձնակազմի աշխատավարձի բարձրացման համար նախատեսված գումարները: Ավելացումները կապված են`տարբեր ծառայությունների գծով նորմատիվների փոփոխման հետ: Որոշակի գումար է նախատեսվել նաեւ սարքավորումների ձեռքբերման հոդվածով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանն ասաց, որ 2006 թվականի պետական բյուջեի իրենց մասում էական փոփոխություններ չկան, ապարատի պահպանման ծախսերի գծով  նախատեսվում է 1.109.976.5 հազ. դրամ: Անդրադառնալով ավտոմեքենաների թվաքանակի խնդիրներին, նա վստահեցրեց, որ ավտոմեքենաների էական աճ չի եղել :

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, որ 2006 թվականի պետական բյուջեով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվում է235.010.1 հազ. դրամ: Դիմելով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին` Առուշան Հակոբյանը ընդգծեց, որ սահմանադրության փոփոխությունների ընդունմամբ կտրուկ փոխվում են սահմանադրական դատարանի լիազորությունները եւ ՍԴ դիմող սուբյեկտների շրջանակը, ուստի կլինեն փոփոխություններ, որոնք դեռ հայցով չեն ներկայացվել:

Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը տեղեկացրեց, որ նախարարության կողմից 2006 թվականին նախատեսվում է իրականացնել կենտրոնական ապարատի պահպանման, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահպանման, փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերներ եւ այլն: Ապարատի պահպանման ծախսերի գծով բյուջեով նախատեսվում է 6.466.407.2 հազ. դրամ:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընդգծեց, որ 2006 թվականի պետական բյուջեով ապարատի պահպանման ծախսերի համար դատախազությանը նախատեսվում է տրամադրել1.904.263.4 հազ. դրամ` կապիտալ նորոգման, տրանսպորտային ծառայությունների, ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր տարակուսանքը հայտնեց, նշելով, որ իրենք ներկայացրել են 171 մլն դրամի հայտ, սակայն կառավարությունը հա տկացրել է 130 մլն դրամ: Ըստ նրա`հատկացումները բավարար չեն բնականոն գործունեության համար.միայն 20 մլն-ը տրամադրվ ում է հիմնարկի վարձակալմանը: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ կառավարության ռազմավարական եւ ոլորտային գերակայությունների մասին հոդվածում անհրաժեշտ է ավելացնել մարդու իրավունքների պաշտպանի ոլորտը:Նրա տեսակետի հետ համաձայն չէր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` գտնելով, որ ռազմավարական եւ ոլորտային գերակայությունների մասին հոդվածում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետք չէ ավելացնել, քանի որ իրենց հաշվարկներով 130 միլիոնը լիովին բավարարում է նորմալ գործառնության համար: Տիկին Ալավերդյանի կարծիքով` պետք է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իր ներկայացուցիչն ունենա առնվազն չորս մարզերում` Շիրակում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում:

Հանրայ ին ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանը նշեցին, որ 2006 թվականի պետական բյուջեի հատկացումները բավարար են ապարատների պահպանման ծախսերն իրականացնելու համար` ընդգծելով, որ աճի նման տեմպերը կնպաստեն նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ առարկություն չունեն հատկացված ֆինանսների առնչությամբ: 2006 թվականին քաղաքի պահպանման ծախսերի համար հատկացվել է 389.760.9 հազ. դրամ, 12 համայնքների դոտացիաների համար նախատեսվել է հատկացնել մոտավորապես 5 մլրդ դրամ: Նշվեց, որ նախատեսված ծախսերի ծրագիրը հնարավոր է իրականացնել նախատեսված ֆինանսավորման շրջանակներում:

2006 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արագածոտ նի մարզպետարանին հատկացնել 168.038.7 հազ. դրամ,Արարատի մարզպետարանին` 175,979.4 հազ. դրամ, Արմավիրի մարզպետարանին` 286,363.6 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին` 266,369.1 հազ. դրամ, Լոռու մարզպետարանին` 218,836.6 հազ. դրամ, Կոտայքի մարզպետարանին` 215,271.5 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին` 247,598.6 հազ. դրամ, Սյունիքի մարզպետարանին` 183,419.5 հազ. դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին` 133,832.7 հազ. դրամ,Տավուշի մարզպետարանին` 154,005.6 հազ. դրամ:

ԱԺ  արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման  եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման     հարցերը:

ՀՀ արտաքին պետական պարտքը ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Արտաքին աղբյուրներից 2005թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված միջոցների ամբողջությամբ ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը(ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտ՟րո՟նա՟՟կան բանկի վար՟կային պարտավորություններ եւ տրամադրված արտաքին երաշ՟խիք՟ներ) 2005 թվա՟կանիվերջին կկազմի մոտ 1227մլն ԱՄՆ դոլար:

2005 թվականի ընթացքում արտաքին պարտա՟վորու՟թյուն՟նե՟րի գծով կստացվի մոտ 102.8 մլն ԱՄՆ դոլար: 2005 թվականի ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ընդհանուր սպասարկումը կկազ՟միմոտ 65.3 մլն ԱՄՆ դոլար: Միայն Հ Հ կառավարության գծով(ներառյալ երաշխիքների սպասարկումը) 2005 թվականին այն կկազմի մոտ 28.7 մլն ԱՄՆ դո՟լար, որից19.3 մլն ԱՄՆ դոլար՝ մարում եւ 9.4 մլն ԱՄՆ դոլար՝ տո՟կո՟սա՟վճար: ՀՀ կենտ՟րո՟՟՟նա՟կան բան՟կի պար՟տա՟վորությունների գծով սպասարկումը կկազմիմոտ 36.6 մլն ԱՄՆ դոլար, որից35.6 մլն ԱՄՆ դո՟լար՝ մարում եւ 1 մլն ԱՄՆ դոլար՝ տոկոսավճար:

2006 թվականի ընթացքում, ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 107.9 մլն ԱՄՆ դոլար:2006 թվականի ընթացքում ԱՊՊ գծով նախատեսվում է սպա՟սարկել (ներառյալ երաշխիքների սպասարկումը) մոտ 61.1 մլն ԱՄՆ դոլար՝ 50.2 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 10.9 մ լն ԱՄՆ դո՟լար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտա՟վորություն՟ներիգծով մոտ 17.336 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում եւ 9.858 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Հաշվի առ՟նելով վերը նշվածը, 2006 թվա՟կա՟նի վերջին ՀՀ ԱՊՊ կկազմի մոտ 1285 մլն ԱՄՆ դոլար:

2006-2008թթ. արտաքին պետական պարտքը բնութագրողցուցանիշները կգտնվեննվազ եւ միջին պարտքի բեռունեցող երկրների ցուցանիշների սահմաններում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացնելով արտաքին քաղաքականության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ     նախատեսված է տրամադրել 8.117.820.8 հազար դրամ: Արտաքին քաղաքական գերատեսչությանը կհատկացվի 820.368.6 հազար դրամ,որից ԱԳ նախարարության պահպանման ծախսերի համար կտրամադրվի 700.570.7 հազար դրամ,ՀՀ պետական արարողակարգի ծառայությանը ` 119.797 հազար դրամ, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները կկազմեն 1.053.545.3 հազար դրամ, ավելացվել են ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը եւ կկազմեն 4.164.784.7 հազար դրամ, դեսպանությունների շենքերի գնման համար կտրամադրվի 200.000.0 հազար դրամ: Նշվեց. որ ԱԳՆ դիվանագիտական ծառայողների աշխատավարձը կբարձրացվի 40 տոկոսի չափով:

Անդրադառնալով ոլորտին տրամադրված միջոցներին` արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ նախարարությանը հատկացված գումարները բավարար են եւ թույլ կտան իրականացնել արդյունավետ արտաքին քաղաքականություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am