National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.10.2005
Ավանդների փոխհատուցման համար բյուջեի նախագծով նախատեսվում է 1մլրդ դրամ

«ՀՀ 2006 թ. պետական բյուջեի» մասին օրենքի նախագիծըհոկտեմբերի 12-ին քննությա ն առնվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս տարի բյուջետային քննարկումները խորհրդարանում սկսվել են շուտ` նախորդ տարիների համեմատությամբ: Ժամանակացույցի համաձայն, հանձնաժողովներում քննարկումներից հետո պետբյուջեի նախագիծը ԱԺ նախագահը կառաջարկի ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում, իսկ մինչ այդ ԱԺ աշխատակազմը կամփոփի եւ կառավարությանը կներկայացնի քննարկումների ընթացքում ձեւավորված առաջարկությունները:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ նիստը վարող Գագիկ Մինասյանը նշեց, որ վերջին տարիների բյուջեները ընդգծված առանձնահատկություն ունեն. նրանցից յուրաքանչյուրը պետականության կայացման, սոցիալական խնդիրների լուծման եւ պաշտպանության ամրապնդման ուղղությամբ էական մեկ քայլ է: Այս տարվա բյուջեն ունի էական առանձնահատկություն. առաջին անգամ Հայաստանի պետական բյուջեն հատում է 1 մլրդ դոլարի սահմանագիծը, ասում է հանձնաժողովի նախագահը:

2006 թ. բյուջետային քաղաքականությունը խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա պարզաբանմամբ, խորհրդարանում բյուջետային քննարկումները նոյեմբեր ամսին ացկացնելու ավանդույթը խախտվել է, որովհետեւ գործադիրը հիմնական աշխատանքները կատարում է եռամյա ծախսերը եւ միջինժամկետ ծրագրերը հաստատեուց հետո, եւ, դեկտեմբերի վերջին բյուջեն ընդունելով, արձանագրվում էշեղումեւ տարեկան կտրվածքով ծախսերի անհամաչափ բախշում: Նախագիծը բազմիցս քննարկվել է եւ կոալիցիայի նիստերում եւ թե հանրապետության նախագահի հետ, ասում է վարչապետը: Բյուջեի կառուցման սկզբունքները վերջին տարիներին չեն փոխվել. դրա հիմքում կրկին2003 թ. ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» եւ միջինժամկետ ծախսային ծրագրերն են: Վարչապետը կարեւոր առանձնահատկություն է համարում բյուջեի եկամտային մասին ավելացումը` տնտեսության զարգացման ու տնտեսական աճի, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման եւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: Բյուջեի ծախսային մասը նույնպես էականորեն մեծացվել է, ասում է վարչապետը եւ նշում, որ ավելացված մասը հիմնականում կուղղվի սոցիալական խնդիրների լուծմանը. այս տարվա բյուջեի նախագծում նույնպես պահպանված է սոցիալական ուղղվածությունը: 2006 թ. ծրագրվում է բարձրացնել քաղծառայողների, հարկային եւ մաքսային ոլորտի, առողջապահական ու կրթական, մշակութային հիմնարկների աշխատակիցների, դատավորների եւ դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը: Քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց` գործադիրը նպատակարմար է համարում որոշակիորեն ավելացնել ուժային կառույցներում աշխատողների աշխատավարձերը եւ, ընդհանրապես, վերացնել ներքին գործերի, ազգային անվտանգությանեւ պաշտպանության համակարգերում վճարվող աշխատավարձերի միջեւ տարբերությունները: Բյուջեի ծախսերում ենթակառուցվածնքերը եւս չեն անտեսվել.  գումարներ են նախատեսվել ճանապարհների կառուցման եւ պահպանման համար:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաեւ ավանդների վերադարձման խնդրին: Հոկտեմբերի 11-ին կոալիցիայի խորհրդի հրավիրած նիստում քննարկվել է հարցը, ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Կառավարությունը պատրաստ է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» շրջանակներում փոխհատուցել նպաստառուների ցուցակում ընդգրկված ավանդատուների գումարները, ասում է վարչապետը: 2006 թ. ընթացքում այս նպատակով ծրագրվում է ծախսել մեկ միլիարդ դրամ: Պարտքի վերադարձումը շարունակական գործընթաց է եւ կտեւի մի քանի տարի` ընդգրկվելով միջինժամկետ ծախսային ծրագրերում: Ազգային ժողովի ժամանակավոր եւ հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովների պատրաստած նյութերն ուսումնասիրելով` կառավարությունն առաջարկում է մինչեւ հազար ռուբլու դիմաց տալ 200 դոլարին համարժեք դրամի փոխհատուցում: 1-3 հազարի դեպքում` 1000 ռուբլու դիմաց կրկին 200 դոլար, մնացածի համար` 70 տոկոսը: Այս տրամաբանությամբ, փոխհատուցումը կկատարվի 3-5, 5-10 եւ ավելի հազարների դեպքում` առաջին հազար ռուբլու համար 200-ական դոլար եւ մնացածի դեպքում համապատասխանաբար 40, 20, 10 տոկոսների չափով: Ինդեքսավորման տոկոսը հաշվարկելիս հաշվի են առնվել ՀՆԱ -ում մեկ շնչին համար հաշվարկված եկամտի չափը: Վարչապետը մեկ անգամ եւս ներկայացրեց ՀՀԿ-ի դիրքորոշումը` ԽՍՀՄ խնայբանկերում ավանդադրված գումարներն արժանապատիվ չափով փոխհատուցելու մասին: Տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով` կառավարությունը պարզել է, որ փոխհատուցումները կատարվում են մասնակի, ոչ համարժեքորեն եւ ունեն սոցիալական ուղղվածություն: Որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի նպաստառու ավանդատուների թվաքանակը ճշտելու համար, ասում է վարչապետը եւ հավելում, որ խնդիրը կլուծվի 2006 թ.բյուջեի մասին եւ ոչ թե առանձին օրենքով: Նպաստառուներին ավանդները վերադարձնելու գործընթացում կառավարությունն առաջնահերթությունը կտա 70 տարեկանից բարձր ու նաեւ` մինչեւ 70 տարեկան թոշակառուներին, միայնակ թոշակառուներին, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին, զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, աղետի եւ սահմաներձ գոտու նպաստառուներին:Կառավարությունը որոշել է մինչ քննարկումների ավարտը չներառել այս ծախսերը բյուջեի մասին օրինագծում. լրամշակումը կլինի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանականներին ակտիվ քննարկում մաղթեց` նշելով, որ գործադիրը կարեւորում է օրենսդիրի առաջարկները:

Բյուջե 2006-ի թվային պատկերը, ինչպես նաեւ մակրոտնտեսական կանխատեսումները նիստում ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Գալիք տարում ծրագրվում է հավաքագրել 466,6 մլրդ. դրամի եկամուտ, ծախսերը կկազմեն 536,5 մլրդ. դրամ, դեֆիցիտը` 69,9 մլրդ. դրամ` ՀՆԱ-ի 2,9 տոկոսը: Գնաճի ծրագրված ցուցանիշը 3 տոկոս է կազմում: Տնտեսական աճը 2006-ին կկազմի 7,5 տոկոս: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը, ըստ փաստաթղթի, 468,2 դրամ է (այս թիվը առաջիկայում վերանայվելու է), ներմուծումը եւ արտահանումը համապատասխանաբար կլինեն 1 մլրդ 654 մլն. եւ 1 մլրդ 35 մլն դոլարի չափով: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից կառավարությունն ակնկալում է ստանալ9 մլրդ. դոլարի պաշտոնական տրանսֆերտ:Արտաքին պետական պարտքը գալիք տարում կազմի 1 մլրդ. 411 մլն. դոլար:

Նախագծի ծախսային մասը հաշվարկելիս` կառավարությունն առաջնորդվել է մակրոտնտեսական կանխատեսումներով, գների ու սակագների գնահատականներով, ու նաեւ` նոր բյուջետային պարտքեր չառաջացնելու տրամաբանությամբ: Սոցիալական, կրթության, առողջապահության ուղղություններով ծախսերի տեսակարար կշիռը 2006 թ. կկազմի ընդհանուրի 36 տոկոսը: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության համար պետական միջոցները գալիք տարում կկազմեն ընդհանուր ծախսերի 23,4 տոկոսը: 2006 թ. գործադիրըծախսերի կառուցվածքը մշակելիս առաջնահերթություն է տվել սոցիալական խնդիրների լուծմանն ու աղքատության կրճատմանը, ինչպես նաեւ հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայանություն եւ ղարաբաղյան հակամարտության ընթացքում ուժերի հավասարակշռությունը պահպանելու հարցերին: Գործադիրը հատուկ ուշադրության է արժանացրել նաեեւ տնտեսության առանձին ոլորտներ` գյուղատնտեսության, ջրային եւ ճանապարհային տնտեսությունների, էներգետիկայի ոլորտները, առաջարկում է 2006-ին ենթակառուցվածքները վերականգ նել եւ իրականացել զարգացման ծրագրեր: Դեֆիցիտը ծածկելուն կուղղվեն թե ներքին ռեսուրսներ` պետական արժեթղթերի իրացման միջոցներից, եւ թե Համաշխարհային բանկից, արտոնյալ վարկերից ստացվողմիջոցներ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ նաեւ 2006 թ. բյուջեի կատարման ռիսկերին: Նախատեսվում է բյուջետային միջոցները համալրել հիմնականում հարկային եկամուտների աճի հաշվին: Իսկ եկամուտների հավաքագրումը պայմանավորված կլինի մակրոտնտեսական զարգացումների կանխատեսումներով եւվարչարարության արդյունավետությամբ: Հանրապետության տնտեսական միջավայրի վրա մեծ ազդեցություն կունենան նաեւ ներքին քաղաքական եւ արտաքին գործընթացները, կարծում է նախարարը: Նախարարը հավաստիացնում է, որ 2006 թ. մակրոտնտեսական կանխատեսումներն ունեն պահպանողական բնույթ եւ ռիսկային չեն: Նախարարը լավատեսորեն է վերաբերվում նաեւ հարկային վարչարարության, տնտեսության ստվերային հատվածը փոքրացնելու արդյունքում հարկերի հավաքագրման ռիսկերը չեզոքացնելու հնարավորությանը: Ինչ վերաբերում է արտաքին օժանդակության խնդրին` պրն. Խաչատրյանը ներկայացրեց, որ պաշտոնական տրանսֆերտները հիմնականում ուղղվելու են տնտեսական բարեփոխումների միջոցառումներին, հետեւաբար դրանց հոսքերն էական դեր չեն ունենա: Վարկերի ռիսկերը կապված կլինեն ծրագրային ցուցանիշներից հատկացումների հնարավոր շեղումներով, իսկ աղքատության հաղթահարման ռազմավարական օժանդակության վարկի երրորդ մասնաբաժինը տրամադրել-չտրամադրելըպայմանավորված է լինելու կառավարության կողմից տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործընթացքով: Թերեւս ամենաանկանխատեսելին ներքին զարգացումներով եւ արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերն են:

2006 թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնականբանկի եզրակացությունը ներկայացրեց բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց երեք խնդիրնրի վրա:Նախ ` ԿԲ-ն 2006 թ. վարելու է գնաճի նպատակադրման քաղաքականություն, որով որակապես կփոխվի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության համակարգման կարգը: Որպես առանձնահատկություն պրն. Սարգսյանը նշեց, որ գալիք տարում Կենտրոնական բանկի բացասական կապիտալի ճեղքվածքը փակելու նպատակով կառավարությունը թողարկելու է պարտատոմսեր: Հաջորդ խնդիրը, որի մասին ԿԲ նախագահը տեղեկացրեց խորհրդարանականներին, վերաբերում է հաշվարկային փոխարժեքին: ԿԲ-ն կառավարության առաջարկում է հաշվի առնել Անդրկովկասի եւ ԱՊՀ երկրների ազգային արժույթների ճշգրտման վերաբերյալ, ինչպես նաեւհաշվարկման մեթոդների մասին Միջազգային արժութային հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը եւ վերահաշվարկել բյուջեի նախագիծը: Նոր մեթոդով հաշվարկային փոխարժեքը կազմում է 420 դրամ:

Հանձնաժողովներին ներկայացվեց նաեւ ԿԲ 2006 թ. բյուջեի նախագիծը: 2006 թ. բյուջենառանձնահատուկ կլինի. ձեւավորելով միասնական վերահսկողական մարմին` ԿԲ-ում կբացվի 45 լրացուցիչ աշխատատեղ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ գործառույթն այսօր իրականացվում է 90 աշխատակիցների միջոցով: Բանկի վարչական ծախսերը առաջիկա տարում պայմանավորված կլինեն նաեւ բանկի կազմում միասնական մոնիտորինգի կենտրոնի ստեղծմամբ, ինչպես նաեւ հիփոթեքային վարկեր հատկացնելու նպատակով հայ-գերմանական հիմնադրամի գործունեությամբ: Տիգրան Սարգսյանի հիմնավորմամբ, ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկելիս պետք է առաջնորդվել աւեւտրային բանկերում վճարվող աշխատավարձերի դրույքաչափերով, քանի որ ԿԲ-ն իրականացնում է առեւտրային բանկերին բնորոշ գործառույթներ եւ չի կարող թույլ տալ բարձր որակավորում ունեցողմասնագետների արտահոսք: Այս ամենով պայմանավորված ` բանկի ծախսերը 2006 թ. ավելանալու են 17 տոկոսով:

Ժամանակացույցի համաձայն, մինչեւ առաջիկա քառօրյա նիստերը խորհրդարանականներն ըստ ոլորտների կանդրադառնանբյուջեի ծախսային մասին:


12.10.2005
Ավանդների փոխհատուցման կատեգորիաները եւ չափերը ԱՊՀ երկրներում
Հաշվի առնելով ավանդների փոխհատուցման չափերի եւ կատեգորիաների շուրջ հարցադրումները, ԱԺ օրենսդրության վերլուծության ու զարգացման վարչությունը ներկայացնում է ավանդների փոխհատուցման չափերը եւ կատեգորիաները ԱՊՀերկրներում.Ռուսաստանի ԴաշնությունՓոխհատուցումը կատարվում է ՌԴ բյուջեի մասին օրենքով, որի բաղկաց...

12.10.2005
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց մշակութային խնդիրներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 12-ի նիստում քննարկվեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը տեղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am