National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.10.2005
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում. Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությունը

Ստրասբուրգ, 10.10.2005թ.

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Դիոգո Ֆրեիտաս դո Ամարալը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Մի քանի ամսվա թեժ քննարկումներից հետո ՀՀ Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը` առաջնորդվելով Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններով: Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կենսական նշանակություն կունենա Հայաստանի համար: Հանրաքվեին իր մասնակցությամբ Հայաստանի ժողովուրդն իրապես որոշում կկայացնի իր ապագայի համար հիմնարար նշանակություն ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը ցույց է տվել, որ բարեփոխումները թույլ կտան համապատասխանեցնել Սահմանադրությունը եվրոպական չափանիշներին` ամրապնդելով  դատական իշխանության անկախությունը, կարգավորելով հավասարակշռությունը իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ խթանելով ժողովրդավարությունը եւ մամուլի ազատությունը:

Ես ապավինում եմ Հայաստանի քաղաքական կուսակցությունների պատասխանատվության զգացմանը եւ ընդհանուրի բարօրությամբ նրանց հոգածությանը եւ կոչ եմ անում, անկախ իրենց միջեւ առկա տարաձայնությունների, աջակցել այս բարեփոխումներին, որոնք կարեւոր են երկրի ժողովրդավարական ապագայի համար: Մասնակցելով հանրաքվեին եւ ի ցույց դնելով իր նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին` Հայաստանի ժողովուրդը կապացուցի Հայաստանը Եվրոպայի կառուցման գործընթացի լիիրավ մասնակից տեսնելու իր ցանկությունը»:


10.10.2005
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2006թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.Չորեքշաբթի,12 հոկտեմբերի 2005թ., ժ. 11.00.ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստՕրակարգը ՝1.«Հայաստանի Հանրապետության2006թ. պետական բյուջեի մասին»ՀՀ օրենքի նախագծի քննարկում.-օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրվածհիմնական մակրոտնտեսական ցուցանիշները(սղաճի սցեն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am