National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
08.10.2005
ՆԱՏՕ՟ ԽՎ՟-ի եւ ՀՀ ԱԺ՟-ի կազմակերպած «Ռոուզ՟-Ռոթ» 61-րդ սեմինարը ավարտեց աշխատանքները

Հոկտեմբերի 8-ին ՆԱՏՕ՟-ի ԽՎ՟-ի եւ ՀՀ ԱԺ՟-ի կազմակերպած «Ռոուզ՟-Ռոթ» 61-րդ սեմինարի երրորդ, վերջին աշխատանքային օրը սկսվեց«Տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում» հարցի քննարկմամբ:

Զեկույցով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:Բարձր գնահատելով սեմինարի անցկացումը եւ քննարկումների արդյունավետությունը,նա զեկույցում անդրադարձավ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին, մասնավորապեսնշելով, որ Թուրքիան, շրջափակելով Հայաստանըշարունակաբարխախտելէ Ղարսի համաձայնագիրը, ըստ որի երկաթգիծը եւ հաղորդակցության այլ միջոցները պետք է պահպանվեն` ապահովելով մարդկանց եւ ապրանքների ազատ, տարանցիկ տեղափոխումը առանց խոչընդոտների: Հայաստանի անկախացումից հետո` հրաժարվելով դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ, Թուրքիան անընդհատ խախտել է Ղարսի համաձայնագրի մեկ այլ կետ, ըստ որի պետք է հյուպատոսական կոնվենցիաներ կնքվեն կողմերի միջեւ, այսինքն,  խախտելով պայմանագիրը, Թուրքիան ինքն էլ պահանջում է, որ Հայաստանը ճանաչի այն: Անդրադառնալով ցեղասպանության ճանաչման հարցի միջազգայնացման խնդրին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ միջազգայնացմա ն նպատակներից մեկն այն է, որԹուրքիան հաշտվի իր պատմության հետ, երաշխավորի իր հարեւաններինեւ իր ժողովրդին, որ չի կրկնի նման հանցագործություն ընդդեմ մարդկության: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը օկուպացնելու մեջ Հայաստանին մեղադրանքներ ուղղելուն, ապա Թուրքիան 30 տարի օկուպացրել է Կիպրոսիավելի քան 36 տոկոսը, եւ բարոյական իրավունք չունի ուրիշներինօկուպացման մեջ մեղադրելու: Արցախյան հարցըչնույնացնելով Կիպրոսի հարցի հետ, պարոն Հովհաննիսյանընշեց, որ Ղարաբաղը կամայականորեն հանվել է Խորհրդային Միության կողմից Խորհրդային Հայաստանի կազմից եւ վերադարձվել Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո, այն պատերազմի արդյունքում, որը նախաձեռնել էր Ադրբեջանը: Որքան երկար Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին այս հարցում, այնքաներկար ժամանակ կպահանջվի խաղաղ լուծման հասնելու համար: Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի է խորացնում բարդ իրավիճակը տարածաշրջանում:

Անդրադառնալով ԵՄ-Թուրքիա բանակցություններին, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ գործընթացը ինչ-որ առումով կարող է օգտակար լինել Հայաստանի համար, սակայն անհասկանալի է, թեինչպես է կատարվելու ինտեգրումը. առանց ապաշխարանքիմիանալ եվրոպական հանրությանը, դառնալ Եվրոպայի մաս, անհնարին է:

«LINKS» /Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնություն/ կազմակերպությանգործադիր տնօրեն Դենիս Սամութը անհրաժեշտ համարեց տարածաշրջանային համագործակցությունը, ընդգծելով, որ գործընթացը երկու փուլով պետք է ընթանա: Նախշփումներ, որոնք հող կհարթեն հարաբերությունների խորացման համար, ապա` համագործակցություն:Նրա կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը միակ խոչընդորտը չէ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումները, ըստ զեկուցողի, պետք է զարգացնելերկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ինչը կհանգեցնի տարածաշրջանային շփումների:Արդյունքի հասնելու համար, պարոն Սամութի կարծիքով, անհրաժեշտ է, որ կողմերը կառուցողական քայլեր ձեռնարկեն, հրաժարվելով անգամ այսօրվա դիրքորոշումներից,եւ սկսեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը, շփումներ սկսելովերրորդ պետությանդրոշի ներքո, ինչը միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվել է: Նրա կարծիքովերկխոսության ծավալմանը կնպաստի նաեւ հայ-ադրբեջանականմիջկառավարական խորհրդի ստեղծումը,ինչպես նաեւ «ԵՄ-նոր հարեւաններ» ծրագրիշրջանակում համագործակցությունը:

Ստամբուլի Սաբանսի համալսարանի դոկտոր, պատմաբան Հալիլ Բերքթայը իր զեկույցում մանրամասն անդրադարձավ 1915 թվականինտեղի ունեցած իրադարձություններին` նշելով, որ Թուրքիային եւ Հայաստանինհետապնդում է 1915 թ. ցեղասպանության ուրվականը: ՊարոնԲերքթայը գտնում է, որ հակառակ Թուրքիայի պնդումների,Օսմանյան Թուրքիայիղեկավարությունը իրականացրել էհայերի տեղահանում եւ ոչնչացում, եւ անհերքելի էումիանշանակ,որ ցեղասպանությունհայերի նկատմամբ տեղի էունեցել: Իսկ ինչու թուրքական իշխանությունները չեն ընդունում կատարված փաստը, գիտնականի կարծիքով պատճառն այն է, որ տասնամյակներ շարունակ ժխտելով ցեղասպանության փաստը` հոգեբանորեն դժվար է այսօր այն ընդունել, դժվար է շրջադարձ կատարել: Նա այն համոզման է, որ անհրաժեշտ է Թուրքիային օգնել այս հարցում, դուրս բերել հոգեբանական փոսից, այլոչ թե պարտադրել:

ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանը հանդես եկավ «Համագործակցություն արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում» զեկույցով: Նա կարեւորեց տարածաշրջանային անվտանգությանհարցերումեւ արտակարգ իրավիճակներում տարածաշրջանային բաց համագործակցության անհրաժեշտությունը` նշելով, որ այդ ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կատարված. կնքվել են մի շարք երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր:

Սեմինարի եզրափակիչ նիստի «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» թեմայով զեկույցով հանդես եկան Ալեքսանդր Ֆոմենկոն /Ռուսաստան/,Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր խորհրդատու Իրակլի Տորոնջաձեն,

Լեյլա Ալիեւան /Ազգային եւ միջազգային դասընթացների կենտրոնի նախագահ, Ադրբեջան/: Իրակլի Տորոնջաձեն մասնավորապես ասաց, որ Ռուսաստանը դեռեւս չի կողմնորոշվել տարածաշրջանում իր հետաքրքրություններում, մասնավորապես Վրաստանի նկատմամ, դիտարկելով այն որպես վտանգի աղբյուր: Նրա կարծիքով Ռուսաստանի գործողություններըտարերային եւ հանկարծակի բնույթ են կրում: Լեյլա Ալիեւայիկարծիքով Ռուսաստանը դժվարություններ ունի տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու առումով, հավակնությունները բարձր են:Ռուսաստանը տարածաշրջանի երկրների համար հրապուրիչ չէ, ուստի նրանց մղումը դեպի արեւմուտք մեծանալու է: Տիկին Ալիեւաննաեւ ասաց, որ Ռուսաստանըլավչի կատարում իր խաղաղարար դերը տարածաշրջանում:

Երկարատեւ քննարկումներից հետո սեմինարի մասնակիցներըեկան այն համոզման, որ սեմինարը տեսակետները լսելու, ճշգրտելու առումով բավականինարդյունավետ անցավ:

Սրանով ՆԱՏՕ՟-ի ԽՎ՟-ի եւ ՀՀ ԱԺ՟-ի կազմակերպած «Ռոուզ-՟Ռոթ» 61-րդ` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով երեւանյան եռօրյա սեմինարը ավարտեց աշխատանքները ։


08.10.2005
«Հաջողությունը ուղեկցում է լավատեսներին»
Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 8-ինհանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ: Խորհրդարանի ղեկավարը մտադիր է նպաստել բարձր որակավորում ունեցող երիտասարդների ներուժի օգտագործմանը, առավել խոստումնալիցներին`  պետական իշ...

08.10.2005
ԱԺ նախագահը գնահատում է ուսուցչի աշխատանքը
Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ընդունելություն` ուսուցչի օրվա առիթով: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով Երեւանից ու մարզերից եկած ուսուցիչներին` նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել իրենց տոնի առիթով ուսուցիչների ընդունելությունը Ազգային ժողովում: Արթուր Բաղդասարյանը շնորհավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am