National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.10.2005
Առաջարկվում է ընդունել «Դեղերի մասին» նոր օրենք

Ազգային ժող ովի հոկտեմբերի 4-ի նիստն սկսեց քվեարկություններով. ընդունվեցին քառօրյայի առաջին օրը քննարկված բոլոր օրինագծերը:

Քառօրյայի երկրորդ օրն ամբողջությամբ տրամադրվեցսոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի եւ մի խումբ անդամների հեղինակած` «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Դեղերի շրջանառությունն այսօր կարգավորվում է 1998 թ. ընդունված օրենքով, որը, սակայն, մասնագետների գնահատմամբ, թերություններ շատ ունի: Դրանք շտկելու եւ միջազգայինչափանիշներին համահունչ օրենք ունենալու նպատակով խորհրդարանի հանձնաժողովականները Դեղերի փորձագիտական կենտրոնի եւ ԱԺ նախագահին կիցառողջապահության խորհրդի հետ համագործակցաբարշրջանառության մեջ են դրել օրենքինոր նախագիծ: Փաստաթուղթը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպություններում, ինչպես նաեւ անցել փորձաքննություն Համաշխարհային առողջապահական կազմակերպությունում:

Նախագծի համահեղինակ եւ հիմնական զեկուցող Գագիկ Ավետյանի հիմնավորմամբ, դեղերի շրջանառությունն անմիջականորեն բնակչության առողջության եւ անվտանգության հետ է առնչվում, հետեւաբար եւ պետությունը պետք էստանձնի դաշտը կարգավորելու դերն ու պատասխանատվությունը: Առաջարկվող նախագծում կա պետական կառավարման  մասին գլուխ, համաձայն որի պետությունը պետք էվարի դեղային քաղաքականություն եւ իրականացնի ոլորտում մասնագիտական հսկողություն,ապահովի բնակչությանը անվտանգ եւ որակյալ դեղերով, լիցենզավորի դեղագործական գործունեությունը, բնակչությանը մատչելի դեղերով ապահովելուերաշխիքներ տա, ինչպես նաեւ զբաղվի մասնագետների պատրաստմամբ ու միջազգային համագործակցությանհարցերով: Որպես նորույթ, նախագծի հեղինակներն առաջարկում ենդեղերի մատչելիության մասին դրույթ. նախատեսվում է, որ պետությունը կարգավորի հիմնականդեղերի իրացման գները եւ իրականացնի դեղերի ծախսերի փոխհատուցում` կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Նախագծով ամրագրված է նաեւ ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերիիրավասություն ունեցող մարմինների շրջանակը: «Դեղերի մասին» նորօրենք ընդունելու դեպքումհամակարգը կհարստանա նոր հասկացություններով, կիրականացվի դեղերի նախակլինիկական հետազոտություն եւ կլինիկական փորձարկում:

Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալկառավարության եզրակացությունը, խոսեց այս համակարգում պետությանկարգավորիչ դերի թուլացման դեպքում հնարավոր վտանգների մասին: Նա նշեց, որ կառավարությունը նախագիծը լրամշակելու համար առաջարկություններ է կատարել: Մասնավորապես կառավարության եզրակացության մեջ ասվում է, որ շուկայական հարաբերություններում կառավարությունը չի կարող իրականացնել դեղերի գների կարգավորման գործառույթ: Գործադիրը վերապահումներ ունի նաեւ որոշ ձեւակերպումների հետ:Հիմնական զեկուցողը հավաստեց, որկառավարության առաջարկություններին կանդրադառնան առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո:

ԱԺ սոցիալական,առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովում հարցը ստացել է դրական եզրակացություն, որը պատգամավորներին ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Մնացակ ան Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ «Դեղերի մասին» օրինագիծը մշակելիս հաշվի են առնվել քննարկումների փուլում գտնվող` առողջապահության մասին օրենքի նախագծում ամրագրված սկզբունքները: Հանձնաժողովի փոխնախագահը համարում է, որ դեղերի իրացման գները, այնուամենայնիվ, շուկան է որոշելու. պետությունը պարզապես պետք էսահմանի վերին եւ ներքին շեմերը: Խորհրդարանի ամբիոնիցիր տեսակետը ներկայացնելու էր եկել նաեւ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը: Նա կարծում է, որ փաստաթղթում առավելագունս են հաշվի առնված միջազգային չափանիշները: Նրա տեղեկացմամբ, վերջին տարիներին հանրապետությունում հայտնաբերվել է 50 տեսակի կեղծ դեղ եւ արգելվել է հանրապետություն ներկրել 150 տեսակի դեղ:Նրա տվյալներով, հանրապետությունում այսօր արտադրվում է 127 տեսակի դեղ:

Հարցի վերաբերյալ պատգամավորների հարցադրումները բազմաբնույթ էին: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն, օրինակ, առողջապահության նախարարից փորձեց ճշտել` ինչպիսի՞ն են հանրապետություն ներկրվող դեղերի որակն ու գները, եւ, ընդհանրապես, մենաշնորհն ի՞նչ տեղ ունի այս ոլորտում: Պրն. Դավիդյանը պատասխանեց, որ այսօր տեղական արտադրողների դեղագործական գործունեության գրանցումն ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան դեղերի ներկրումը. փորձ է արվումխրախուսել տեղական արտադրողին: Աժ նախագահին հետաքրքում էր նաեւ մարդասիրական օգնությունների տեսքով Հայաստան ներկրվող դեղերի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ ժամկետանց ու անորակդեղերի ոչնչացման հարցը: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունըընդունել է մեկ տարուց պակաս գործածության ժամկետ ունեցող դեղերի ներկրումն արգելելու մասին որոշում: Խոսքը մարդասիրական օգնությունների մասին է: Իսկ ժամկետանց դեղերի ոչնչացման հարցով մտահոգված է նաեւ գործադիրը. 1988 թ. երկրաշարժից հետո հանրապետությունում կա 150 տոննա ժամկետանց դեղ, մինչդեռ չկան դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ պայմաններ ու սարքավորումներ: Կառավարությունը մտադիր է առաջիկա մեկ տարվա ընթացքում որեւ է մեխանիզմ եւ լուծում գտնել խնդրի համար: Խորհրդարանի ղեկավարն առաջարկում է անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվելիք դեղերի ցանկը հաստատվելուց հետո այնհրապարակել եւ հիվանդանոցներում փակցնել հանրության համար տեսանելի վայրերում:

Նախագծի վերաբերյալ տեսակետներով հանդես եկան երեք խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Ալեքսան Կարապետյանը հիշեցնում է, որ բնակչության առողջության պահպանումը սահմանադրական նորմ է, միչդեռ բնակչության գերակշիռ մասը չունի բժշկի դիմելու կամ դեղ ձեռքբերելու հնարավորություն: Պատգամավորը ներկայացրեց նվազագույն սպառողական զամբյուղի, աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստի չափերի վերաբերյալ տվյալներ` դրանք համադրելով դեղերի գների միջին հաշվարկների հետ: Պատգամավորը կարծում է, որ այլ ոլորտում անընդունելի է որեւէ մե նաշնորհ. այստեղ խոսքը մարդու առողջության եւ կյանքի մասին է:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջարկումէ նախագծում ամրագրել, որ բնակչությանըդեղերով ապահովելու պետական նպատակային ծրագիրը հաստատվի բյուջեով` խորհրդարանում: Պրն. Դալլաքյանը նշում է, որ, թեեւբնակչության 60 տոկոսը տառապում էայս կամ այն հիվանդությամբ, բժշկի այցելողների թիվը կտրուկ նվազել է: Փոխարենը տուբերկուլյոզի, շաքարախտի, սիրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների թիվն աճել է շեշտակի: Նրա ներկայացրած տվյալների համաձայն, առողջապահության բնագավառը ֆինանսավորվում է պահանջվող չափիցմեկուկես անգամ պակաս: Պրն. Դալլաքյանի կարծիքով, պետությունը կամ պետք է վճարի այնքան, որ մարդիկ կարողանան հոգ տանել իրենց առողջության մասին, կամ պետք է վարի այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ աղքատության մակարդակն այսքան բարձր չլինի:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ խմբակցության դրական եզրակացությունը: Պատահական չէ, որ նախագծի հեղինակներից չորսը «Օրինաց երկիր» խմբակցության անդամներ են, ասում է պատգամավորը եւ հավելում, որ նախագիծն ունի կարեւոր դեր եւ նշանակություն: Պատգամավորը հայտնեց հետագայում նույն եռանդով նախագիծը բարելավելու խմբակցության պատրաստակամությունը:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթները կհնչեն հոկտեմբերի 5-ի նիստում:

Քառօրյայի երկրորդ օրը, ինչպես նախատեսվում է ԱԺ կանոնակարգով, ավարտվեց պատգամավորների հայտարարություններով:


04.10.2005
Կարեւորվեցին համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանին, որ Հայաստանում է գտնվում «Անվտանգությունը Հարավային Կովկասում»`  ՆԱՏՕ ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի համատեղ սեմինարի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգա...

04.10.2005
Քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 5-ից Երեւանում սկսվող ԱՊՀ ՄԽՎտնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերին առնչվող հարցեր: Պարոն Կրոտովը Աժ նախագահ Արթուր Բաղդասար...

04.10.2005
Տեղական ինքնակառավարման մարմինները` համաեվրոպական համագործակցության շրջագծում
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով ՀՀ  Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց...

04.10.2005
ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը Երեւանում
Հոկտեմբերի 4-7 Երեւանումտեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը: Հոկտեմբերի 5-ին կգումարվի երկու հանձնաժողովների համատեղ նիստը, բացման խոսքով հանդես կգան Աժ նախագահ Արթուր  Բաղդասարյանը եւ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, այնու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am