National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.04.2023
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:

«Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար: Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ անդամ պետությունները չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում ՄԻԵԴ վճիռները եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Բավականին հաճախ: Եվ նրանք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ:

Եկեք մտածենք, թե ինչպես է վերը նշվածը վնասում կազմակերպությանը եւ նրա նախաձեռնություններին»,- իր ելույթում մասնավորապես ասել է Սոնա Ղազարյանը: