National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.04.2023
Զարուհի Բաթոյանը հանդիպել է ապագա քաղաքագետների եւ արեւելագետների հետ
1 / 9

Խորհրդարանում փորձաշրջան անցնող ապագա քաղաքագետների ու արեւելագետների հետ ապրիլի 26-ին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Պատգամավորը պատասխանել է մայր բուհի ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացնելով նաեւ իր գործունեության հիմնական ոլորտները, օրենսդրական նախաձեռնությունները:

Փորձնակների հարցերի շրջանակն ընդգրկել է անվտանգային հիմնահարցերը, սոցիալական ապահովության, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Կարեւոր է, որ սոցիալական ուղղվածությունը, մտածողությունը տեղ ունենան քաղաքականություն մշակողների մոտ»,- նշել է պատգամավորն՝ ընդգծելով, որ պետությունը պարտավորություն ունի ոչ միայն ապահովել տարբեր խոցելի  խմբերի կենսագործունեութունը, տրամադրել արտոնություններ եւ սոցիալական աջակցություն, ալ նաեւ նպաստել նրանց իրավունքների իրացմանը:

Խոսելով 2018 թվականից հետո սոցիալական ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Զարուհի Բաթոյանն  առանձնացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:

Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը:  Զարուհի Բաթոյանը խոսել է բռնության ենթարկված անձանց ապաստարաններով ապահովելու, ինչպես նաեւ երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություններից:

Պատգամավորը նաեւ խոսել է  իր եւ  գործընկերների՝ Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից օրենքների փաթեթով նախատեսվող փոփոխություններից:


26.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությանը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխութ...

26.04.2023
Հանձնաժողովին են ներկայացվել «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված մոնիտորինգի արդյունքները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենք...

26.04.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2023
Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը
Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախար...

26.04.2023
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք. այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հար...

26.04.2023
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքա...

26.04.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

26.04.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am