National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.04.2008
Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը


Ապրիլի 8-ին Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված երկու տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ օրինագծերի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  պատգամավորներին տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի 104/1  հոդվածի համաձայն, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» նախագիծը, որը կքննարկվի արտահերթ կարգով:

Պատգամավորները շարունակեցին նախորդ օրն սկսված «Ներքին աուդիտի մասին» եւ «անձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորների հարցերին պատասխանեց հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Եզրափակիչ ելույթում պատգամավորների հնչեցրած հարցերին անդրադարձավ եւ պարզաբանումներ տվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծով կարգավորվում են ռազմական ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:  Սահմանվում է, որ անհատական պաշտպանության նպատակով ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն եւ հակագազ, որոնք կարող են օգտագործվել պահպանվող զինվորական օբյեկտների, զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս եւ ետ մղելիս, զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում զանգվածային անհնազանդության ժամանակ, զորավարժությունների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում: Օրինագծի վերաբերյալ ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, առաջարկելով «զանգվածային» բառը փոխարինել «խմբակայինով»:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նշվեց, որ առաջարկներ չեն եղել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

 Այնուհետեւ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ խորհրդարանն սկսեց քննարկել 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2363-ARM /SF/ /ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր/ վարկային համաձայնագիրը, որի վերաբերյալ նշվեց, որ Ասիական զարգացման բանկը  հատկացնելու է 45 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որն արտոնյալ է, տոկոսադրույքը համապատասխանաբար 1 եւ 1,5 տոկոս է: Վարկի մարումն սկսվելու է 2008 թվականից եւ ավարտվելու է 2039 թվականին: Ջրային համակարգին վերաբերող աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի 125 համայնքներում, ծրագիրը պետք է կատարվի 5 տարում: Հիմնական զեկուցողն ասաց, որ կբարձրանա նաեւ ջրի սակագինը, փոխարենը կլինի որակյալ ջուր եւ ջրի շարունակականության մեծացում: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արթուր Գրիգորյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Լյովա Խաչատրյանը:

 Խորհրդարանը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, Վազգեն Կարախանյանը, Կարեն Կարապետյանը, Մյասնիկ Մալխասյանը: Օրինագծով առաջարկվում է պատվավոր կոչումներ սահմանել նաեւ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչների եւ աշխատողների համար:  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: 

Երկրորդ ընթերցման կարգով քննարկվեց նաեւ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի հեղինակած «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:  

 Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ նախագահի կողմից ներկայացված  «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան, որը ստորագրվել է 1973 թ. մարտի 3-ին Վաշինգտոնում եւ լրամշակվել 1979 թ. հունիսի 22-ին Բոննում: Քննարկվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի նոյեմբերի 13-ին Երեւանում: 

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


08.04.2008
Սերբիայի դեսպանն Ազգային ժողովում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչին, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու համար:ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով դեսպանին` գուհունակություն հայտնեց, որ բարեկամ երկրի ու ժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am