National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.04.2008
Սերբիայի դեսպանն Ազգային ժողովում
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչին, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու համար:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով դեսպանին` գուհունակություն հայտնեց, որ բարեկամ երկրի ու ժողովրդի ներկայացուցիչը մասնակցելու է մեր երկրի համար կարեւոր իրադարձությանը, միաժամանակ` նրա այցը որակեց իբրեւ լավ հնարավորություն միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար: Պարոն Թորոսյանը արձանագրեց, որ նախորդ հանդիպումից հետո, ցավոք, լուրջ քայլեր չեն եղել հարաբերությունների զարգացման առումով եւ հույս հայտնեց, որ Սերբիայի նախագահի 2008-ին սպասվելիք այցը կդառնա կարեւոր ազդակ միջպետական հարաբերությունների զարգացման ճանապարհին: Աժ նախագահն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջարկությամբ ընդունված բանաձեւին, որին, ի զարմանս Հայաստանի, կողմ էր քվերակել նաեւ բարեկամ Սերբիան: Հիշատակելով Կոսովոյի հետ կապված դրդապատճառները` Աժ նախագահը նշեց, որ ավանդաբար երկու երկրների հարաբերությունները եղել են ավելի ճկուն` թե Հայաստանն է ըմբռնումով վերաբերվել Կոսովոյի խնդրին, թե Սերբիան` Լեռնային Ղարաբաղի: Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում պատմական հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ եւ միշտ փորձել է գտնել ընդունելի լուծումներ, մանավանդ որ երկու հակամարտությունները իրենց հիմքերով, նախապատմությամբ ու պատճառներով տարբեր են միմյանցից: Նաեւ` բանաձեւի բովանդակությունն ակնհայտորեն անհավասարակշիռ էր, ինչպես միջազգային շատ գնահատականներում արձանագրվեց, եւ չէր արտացոլում ոչ իրողությունը, ոչ էլ լուծումների հնարավորություն էր ստեղծվում, Կոսովոյի հետ էլ որեւէ առնչություն չուներ: Այնուհանդերձ` Աժ նախագահը ակտիվ շփումների ցանկություն հայտնեց` նշելով նաեւ, որ միջխորհրդարանական հարաբերությունները եւս զարգացած չեն, եւ նախագահ Տադիչի ակնկալվող այցը կարող է նպաստել այդ կապերի սերտացմանը եւս:

Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչը, որ երկրորդ անգամ է Հայաստանում, նշեց, որ պատիվ ունի ներկայացնել իր երկիրը ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը: Դեսպանն անդրադարձավ այն դժվարություններին, որ հարկադրված են հաղթահարել Սերբիայի պետությունն ու ժողովուրդը Կոսովոյի անկախացման գործընթացի հետ կապված: Նշվեց նաեւ, որ անցած ութ տարիներն էլ հեշտ չեն եղել սերբերի համար` եւ ներքին խնդիրները, եւ արտաքին խնդիրները հասարակությունը բաժանել են երկու մասի, 2006 թ. Չեռնոգորիայի անջատումը, նոր Սահմանադրության հանրաքվեն, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անընդհատ լարման մեջ են պահում երկիրն ու ժողովրդին եւ այդ պայմաններում երկրի նախագահը ստիպված էր հետաձգել Հայաստան ծրագրված այցը, որը, դեսպանը հույս ունի, որ մայիսին հերթական խորհրդարանական ընտրություններից ու կառավարության կազմավորումից հետո կկայանա: Տիկին Բաչեւիչը, անդրադառնալով սերբ հասարակության խնդիրներին, նշեց, որ եվրոպական ընտանիքի մաս լինելով, Եվրամիության անդամակցությանը երկրում միասնական դիրքորոշում չկա, որովհետեւ Կոսովոյի ու Մետոխիայի անկախությունը երկրի տարածքային կորուստի հետ հաշտվել չէ միայն` կան պատմական ինքնության, լեզվի, մշակույթի հարցեր: Դեսպանը նշեց, որ ավանդաբար Սերբիան ու Հայաստանը բարեկամ երկրներ են եղել եւ միջազգային կառույցներում էլ համագործակցության ու միմյանց աջակցության հարուստ փորձ ունեն: Անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած քվեարկությանը` տիկին Բաչեւիչը նշեց, որ այդ պահը շատ անհարմար էր եւ նման իրավիճակներում երբեմն տեղի են ունենում ցավալի միջադեպեր, այնուամենայնիվ, դեսպանը հույս հայտնեց, որ այդ միջադեպը չի ազդի միջպետական հարաբերությունների վրա: Նա վստահեցրեց ԱԺ նախագահին, որ իր խնդիրը կլինի նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հաջողություններ մաղթեց սերբ ժողովրդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման ցավալի դեպքեր չեն լինի: Շնորհակալություն հայտնելով ըմբռնումի համար` դեսպան Լիլիանա Բաչեւիչը վստահեցրեց ԱԺ նախագահին, որ իր լիազորությունների շրջանակներում հնարավորը կանի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համար եւ հաջողություններ մաղթեց նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդին:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am