National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.11.2007
ԵԽ գլխավոր քարտուղարն Ազգային ժողովում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հետաքրքիր որակեց նրա այցի ժամանակը` խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններից առաջ, երբ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովն աշխատում է ընդլայնված լիազորություններով ու քաղաքական կյանքում ազդեցության էական մեծացումով: Նշվեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների երկրորդ փուլի շեմին` ամբողջացնելով օրենսդրական դաշտի համապատասխանեցումը սահմանադրական փոփոխություններին` մասնավորապես դատաիրավական համակարգում: ԱԺ նախագահը նշեց, որ 2008 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվում է հարկերի զգալի աճ ՀՆԱ-ի նկատմամբ, որ վկայում է կոռուպցիայի դեմ իշխանությունների լուրջ պայքարը: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` բարեփոխումների երկրորդ փուլի ավարտից հետո հնարավորություն կստեղծվի բացճակատով ասել, որ Հայաստանը դարձել է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ: Աժ նախագահը կարեւորեց նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը` նշելով, որ բարեփոխումների հաջող ավարտը եւ նախագահական ընտրությունների լավ անցկացումը հնարավորություն կտան Հայաստանին ավարտել մոնիտորինգի գործընթացը եւ հետմոնիտորինգային գործընթացի հարցադրում ներկայացնել: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` պարոն Թորոսյանը բարձր գնահատեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի կարեւոր ներդրումը` 1416 բանաձեւում առաջին անգամ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները ոչ թե հակադրվում էին միմյանց, այլ` համադրվում որպես լուծման սկզբունքներ: ԵԽ նախարարների կոմիտեն եւս այդ սկզբունքն արձանագրեց իր փաստաթղթում: Աժ նախագահը ափսոսանք հայտնեց, որ 1416 բանաձեւի կիրառումը պատշաճ մակարդակի վրա չէ. մասնավորապես ադրբեջանական կողմից պատերազմի ու ատելության քարոզչության դադարեցման առումով, մինչդեռ դա կարեւոր քայլ կլիներ երկու ժողովուրդների միջեւ վստահության եւ խնդրի կարգավորման անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման համար: Ընդգծելով ԵԽ-ի կարեւոր առաքելությունն այս հարցում` պարոն Թորոսյանը ափսոսանք հայտնեց, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված ենթահանձնաժողովը այս ուղղությամբ գրեթե քայլեր չի ձեռնարկում:

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, շնորհավորելով ԱԺ նախագահին վերընտրության առիթով, հաջողություններ մաղթեց նրան իր դժվարին գործում եւ շնորհակալություն հայտնեց 1416 բանաձեւին տված բարձր գնահատականի համար, որին տեղյակ էր նաեւ Աժ նախագահի ասուլիսից: Նրա գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանաձեւը ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է գտնել, բայց դա չի լինի հարցի լուծումը: Հարցի լուծման համար փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտ պետք է ձեւավորվի կողմերի միջեւ: Պարոն Դեւիսի գնահատականով` հազիվ թե մոտ ապագայում հարցի լուծումը հնարավոր է: Նա կարեւորեց ՀՀ նախագահի ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը` ընդգծելով ոչ միայն ընտրության օրը, այլեւ նախընտրական շրջանում հավասար հնարավորությունների ստեղծումը եւ լրատվամիջոցների հասանելիությունը: Այդ շրջագծում պարոն Դեւիսն անդրադարձավ օպերատիվ հետախուզության մասին օրենքին` նշելով, որ ինքը ծանոթ չէ, բայց հասարակական կազմակերպությունների ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այն համարում են ընդդիմության գործունեության համար խոչընդոտներ ստեղծող: Պարոն Դեւիսն անհրաժեշտ համարեց ԵԽ փորձագիտական եզրակացության հրապարակումը օրենքի վերաբերյալ:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանեց, որ այդ օրենքի ընդունումը ուղղակի շահարկվում է, եթե մտադրություն լիներ ընդդիմության գործունեությունը խոչընդոտել, ապա օրենքը կընդունվեր դեռ ապրիլին` խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ արդեն իսկ երկրորդ ընթերցումով քննարկվել էր: Նա հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկներ չեն ներկայացրել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, եւ երրորդ ընթերցումով քննարկման ժամանակ բողոքելու բարոյական հիմքեր չկան: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ այդ օրենքը Ազգային ժողովից ԵԽ փորձաքննության չի ուղարկվել, բայց եթե լինի արդարադատության նախարարության ստացած փորձագիտական եզրակացություն, այն կհրապարակվի:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ Ընտրական օրենսգրքին` ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը` նպատակ ունենալով վերացնել այն դիտողությունները, որ միջազգային դիտորդներն արել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ:    

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը  Ազգային ժողովում հանդիպեց նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Վահե Հովհաննիսյանը, Գրիգոր Մարգարյանը,  ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին, լրատվամիջոցների անկախության հարցերին, կարեւորվեց առաջիկա նախագահական ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը: Այս համատեքստում պարոն Դեւիսը կարեւորեց բոլոր քաղաքական ուժերին լրատվամիջոցներով հանդես գալու հավասար հնարավորություն ընձեռելը: Նա մտահոգություն հայտնեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն փոփոխության առնչությամբ, ըստ որի  դաշինքները զրկվում են նախագահի թեկնածություն առաջադրելու հնարավորությունից: Պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունը ավելի շատ տեխնիկական է` հեշտացնելով գրանցման գործընթացը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ,  «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած  փոփոխություններից  շատերը ընդգրկվել   են օրինագծում: 

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` ընդունել տարածաշրջան գործուղվող ԵԽ փորձագետներին, որոնք կուսումնասիրեն Հայաստանի մշակութային եւ կրոնական հուշարձանների վիճակը: Հայկական կողմը առաջարկեց ԵԽ փորձագիտական առաքելություն գործուղել նաեւ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Նախիջեւան եւ Թուրքիա:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



05.11.2007
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը
Նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց քննարկել «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը` Ստյ...

05.11.2007
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Իշխան Զաքարյանը ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը եւ աշխատանքի է անցել «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դ...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ.«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերաց...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ.«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարի...

05.11.2007
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի այցը Հայաստան
Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը:Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում նրան կընդունի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնուհետեւ տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով` ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am