ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին:
Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերացրել է կինոէկրան-հանդիսատես անջրպետը` հասկանալի ու մտերիմ դարձնելով կինոխցիկի ոսպնյակում հայտնված հերոսներին: Նրա օպերատորական մասնակցությամբ ֆիլմերը միշտ կմնան հայ կինոյի ոսկե ֆոնդում` սերունդներին պատմելով 20-րդ դարի հայ մարդու կյանքի պատմությունը:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Յավուրյանի հարազատներին ու մտերիմներին` ծանր կորուստի կապակցությամբ»: