National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.11.2007
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը

Իշխան Զաքարյանը ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:

1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:

1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը եւ աշխատանքի է անցել «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմակերպիչ:

1989-1990 թթ. աշխատել է կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար:

1990-1993 թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:

1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ‎ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ:

1995 թ. հուլիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997 թ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար:

2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ‎ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ:

2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ:

2007 թ. նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, միջազգային օլիմպիական կոմիտեի ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է բարձրագույն «Պատվո նշան» շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



05.11.2007
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը
Նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց քննարկել «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը` Ստյ...

05.11.2007
ԵԽ գլխավոր քարտուղարն Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոս...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ.«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերաց...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ.«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարի...

05.11.2007
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի այցը Հայաստան
Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը:Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում նրան կընդունի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնուհետեւ տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով` ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am