National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
05.11.2007
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի այցը Հայաստան

Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը:

Նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում նրան կընդունի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնուհետեւ տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով` ԱԺ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նույն օրը Քրիստին Էգերզեգի-Օբրիստին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Կովկասի մամլո ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:

Նոյեմբերի 8-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստին կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Տիկին Քրիստին Էգերզեգի-Օբրիստը հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:  

 Նոյեմբերի 9-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը կմեկնի Երեւանից :


05.11.2007
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը
Նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց քննարկել «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը` Ստյ...

05.11.2007
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կենսագրությունը
Իշխան Զաքարյանը ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին, Արարատի մարզի Զովաշեն գյուղում:1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը եւ աշխատանքի է անցել «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դ...

05.11.2007
ԵԽ գլխավոր քարտուղարն Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոս...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ.«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերաց...

05.11.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական ուղերձը Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ.«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am