National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
14.12.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցը Թուրքմենստան
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին Աշգաբադում մասնակցել է «Չեզոքության քաղաքականությունը. միջազգային համագործակցությունը հանուն խաղաղության, անվտանգության ու զարգացման» խորագրով միջազգային համաժողովին, որին ներկա են եղել աշխարհի ավելի քան 80 պետությունների նախագահների, օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գլխավորած պատվիրակություններ, մոտ երեք տասնյակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով Թուրքմենստանի մշտական չեզոքության 20-ամյակի կապակցությամբ, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 50-րդ նիստին ընդունված մշտական չեզոքության կարգավիճակի մասին բանաձեւն ամրագրեց Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը, ինչն իր ուղղակի արտացոլումը գտավ նաեւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին համաժողովին անձամբ մասնակցելու համար՝ տիկին Նուրբերդիեւան խոսել է երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների մասին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխաջակցության եւ հարուստ ավանդույթների վրա, եւ որոնք ամուր հենարան են հայ-թուրքմենական միջպետական հարաբերություններում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ընթացող գործնական փոխգործակցության ընդլայնումը նոր հնարավորություններ է բացում երկու կողմերի համար: Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը հնարավոր է դարձնել առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ:

Այս համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական կապերի աշխուժացման, ինչպես նաեւ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ավելի հաճախակի հանդիպումների հարցը:

Հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:


14.12.2015
Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած կարգով: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի դեկտեմբերի 14-ին հրավիրված արտահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am