National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.12.2015
Ազգային ժողովը ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նախատեսվում է գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալված Երեւանի Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին, որից հետո պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել նշված երկու օրենքներում առկա հակասությունները, կարգավորել սոցիալական վճարների պարտավորությունները չկատարելու դեպքերում` հարկային մարմնի կողմից դրանց գանձման գործընթացում առկա խնդիրները, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` սոցիալական վճարների պարտավորությունների չկատարման դեպքերում գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթներին:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մելքումյանն ու Արծվիկ Մինասյանն անդրադարձել են հարկային վարչարարության ոլորտի խնդիրներին, կարեւորել գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված պայմանագրերի կատարումը, աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական վճարների գանձումը գործատուից: Պատգամավորները նշել են, թե քննարկվող օրենսդրական փաթեթը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Կարեւորվել է համակարգում ոչ հատվածական բարեփոխումների իրականացումը եւ կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության անվստահության մթնոլորտի վերացումը: Մասնավորապես Արծվիկ Մինասյանն անարդյունավետ է համարել կուտակային կենսաթոշակային գործող համակարգը: Նա, ինչպես եւ Հրանտ Բագրատյանը, կարծիք է հայտնել, թե քննարկվող օրենսդրական փաթեթը հակասում է ՀՀ Սահմանադրությունում նախատեսված որոշ փոփոխությունների:

Ամփոփիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներում հնչած դիտողություններին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ, պատրաստակամություն հայտնել քննարկել առաջարկները եւ անհրաժեշտության դեպքում վերամշակել օրենսդրական փաթեթը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նախագծով առաջարկվում է պետական տուրք վճարելուց ազատել ՀՀ դատախազական եւ օրենքով ստեղծված մշտական գործող մարմիններին: Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Խորհրդարանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկել է 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի՝ կոնվենցիային միանալու նպատակն է կանխել հանրային առողջությանը սպառնացող վտանգները եւ պայքարել դրանց դեմ? սահմանելով քրեական պատասխանատվություն մի շարք գործողությունների նկատմամբ, ինչպիսիք են? կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, տարածումը, մատակարարումը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը եւ այլն: Փոխնախարարը նպատակահարմար ու կարեւոր է համարել կոնվենցիայի վավերացումը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն կունենա բժշկական նշանակության արտադրատեսակների շրջանառության համար:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են երկրորդ եւ երրորդ երկրներից ներկրված դեղերի որակին, կեղծ դեղորայքի արտադրությանը, դրանց արդյունավետ եւ ճիշտ պահպանմանը, ոլորտում մշտադիտարկման եւ վերահսկողության անհրաժեշտությանը:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Կոնվենցիայի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները: Մհեր Շահգելդյանը խոսել է ոլորտի խնդիրներից, մասնավորապես մտահոգություն է հայտնել դեղերի որակի, դրանց բացասական ազդեցության վերաբերյալ: Պատգամավորն անհրաժեշտ է համարել ոլորտում կոնկրետ ռազմավարության մշակումը եւ համալիր քաղաքականության ձեւավորումը: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը կոնվենցիային պետք է միանար ավելի շուտ: Նա անհրաժեշտ է համարել որոլտի շուկայում ճիշտ վերահսկողության իրականացումը՝ այս համատեքստում կարեւորելով միջազգային փորձի ուսումնասիրումը: Արա Բաբլոյանը եւս կարեւորել է փաստաթղթի շուտափույթ վավերացումը, խոսել մարդու առողջության պահպանումից, անդրադարձել բնագավառում առկա խնդիրների: Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու համար: Նա անդրադարձել է մեր երկրում դեղերի որակի վերահսկելիության հարցին եւ դեղագործական ընկերությունների հիմնմանը: Հեղինե Բիշարյանը եւս խոսել է չգրանցված եւ կեղծ դեղերի շրջանառության խնդրից, կարեւորել դեղերի որակի վերահսկողության ուժեղացումը, այս հարցում ոլորտի վերահսկող մարմնի կողմից պատասխանատվության միջոցների սահմանումը: Նա անդրադարձել է քաղաքացիներին առավել մատչելի եւ որակյալ դեղորայք տրամադրելու կարեւորությանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է դեղեր ներկրող ընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը՝ նշելով, որ կեղծ դեղերի ներկրմամբ լուրջ վնաս է հասցվում ՀՀ քաղաքացիների առողջությանը: Տիկին Զոհրաբյանի գնահատմամբ՝ ազգային ծրագիր է պետք՝ պայքարելու այս լրջագույն մարտահրավերի դեմ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հավաստիացրել է, որ պատգամավորների մտահոգությունները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրա խոսքով՝ կոնվենցիան եւս մեկ քայլ է կեղծ դեղերի շրջանառության քրեականացման հարցում:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին կատեգորիայի դեղերի (պատվաստանյութերի, ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի)՝ բուժման որակի եւ անվտանգության, ինչպես նաեւ արդյունավետության ապահովմամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել մարդու համար պատվաստանյութերի անվտանգությունը, որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ լրացուցիչ կարգավորումներ չսահմանել արդեն իսկ օրենքով կարգավորվող հարաբերությունների համար:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանձնաժողովում նախագիծը մանրամասն քննարկվել է:

Քննարկվել է 2013 թ. մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ հիբրիդների սերմերի, պտղահատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութի արտադրության ու մատակարարումների բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Համաձայնագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ հիբրիդների սերմերի ու պտղահատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութի գրանցված եւ հեռանկարային հանդիսացող սորտերի ու հիբրիդների արտադրության եւ մատակարարման բնագավառում միջպետական համագործակցության պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Փոփոխություններով նախատեսվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությունը դարձնել չլիցենզավորվող, սահմանել որ անձը պետք է ծանուցի լիազոր մարմնին, վճարի պետական տուրքը եւ զբաղվի տվյալ գործունեությամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Միքայել Մելքումյանը:

Հարցի քննարկումն ավարտվել է:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանը հայտարարել է փակված: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն ավարտել է նիստի աշխատանքը:


10.12.2015
Բաց դաս խորհրդարանում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հանդիպումից առաջ հյուրերը նախ շրջել...

10.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին: Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում ...

10.12.2015
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.«Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am