National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
05.12.2015
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության հանդիպումներն Ազգային ժողովում
1 / 7

Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը դիտարկելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ ՄԽՎ դիտորդները՝ Ակրամշո Ֆելալիեւի ղեկավարությամբ:

Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած խմբի անդամները դեկտեմբերի 5-ին հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարթակներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր, կարեւորել առաջիկա հանրաքվեի արդար, թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ԱՊՀ ՄԽՎ դիտորդների կողմից դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, Երեւանում եւ հանրապետության մարզերի ընտրատեղամասերում իրականացվելիք մշտադիտարկման աշխատանքներին:

Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ դիտորդների հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Այնուհետեւ դիտորդների հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քարոզարշավի ընթացքին եւ ժամանակահատվածին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ազատ եւ թափանցիկ ընտրության անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը: ԱԺ պատգամավորները հյուրերին ներկայացրել են նախընտրական գործընթացի, մասնավորապես առաջիկա հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու մտահոգությունները:

Հանդիպումների ավարտին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը հանդես է եկել մամլո ասուլիսով:


05.12.2015
Դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու նպատակով Հայաստան ժամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am