National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
03.12.2015
Կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը
1 / 7

Դեկտեմբերի 3-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը, որը վարել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Նիստի քննարկման առանցքում եղել է «Հայ-չինական համագործակցությունը մարդասիրական ոլորտում՝ կրթական նախաձեռնություններ» թեման: Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, հայ-չինական կրթական ծրագրերի մասնակիցներ եւ այլք:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ներկաներին Ազգային ժողովում, նշել է, որ նիստի ընթացքում կքննարկվեն հայ-չինական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես հումանիտար ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նա նշել է, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առեւտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում եւ այս հարցում առանձնակի կարեւորել է դեսպանատան գործուն մասնակցությունը:

Դեսպան Թիան Էրլունը ողջույնի խոսքում դեսպանատան անունից երախտիքի խոսք է հայտնել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին՝ հայ-չինական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար: Նա անդրադարձել է հայ եւ չինացի ժողովուրդների մշակութային եւ պատմական ընդհանրություններին՝ ընդգծելով, որ երկու երկրներում էլ մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը: Պարոն Էրլունի գնահատմամբ՝ երկկողմ գործակցության կարեւոր բաղադրիչ է կրթության ոլորտում համագործակցությունը, որն այժմ ակտիվ զարգանում է. ուսանողների փոխանակման ծրագրեր են իրականացվում, չինարեն դասավանդողների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում, իրավական եւ օրենսդրական բազան եւս նպաստավոր պայմաններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման համար: Դեսպանն այս համատեքստում կարեւորել է Կոնֆուցիուսի ինստիտուտի դերը: Նա ընդգծել է, որ Չինաստանում մեծ է հետաքրքրությունը հայերենի եւ հայ մշակույթի նկատմամբ: Պարոն Էրլունի պնդմամբ՝ այս պահին հայ-չինական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թեւակոխում, եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը ջանքեր է գործադրում այդ կապերն առավել ամրապնդելու համար: Նա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում բարձր է գնահատել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի դերը, կին պատգամավորների ունեցած ներդրումը:

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը եւ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանն իրենց ելույթներում անդրադարձել են հայ-չինական կրթական համագործակցությանը, մասնավորապես բակալավրիատի, մագիստրոսական եւ ասպիրանտական միջպետական կրթաթոշակային ծրագրերին, ներկայացրել կրթության եւ գիտության ոլորտում փոխգործակցության հիմնական ուղղությունները: Նրանք կարեւորել են Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը Հայաստանում չինարենի եւ չինական մշակույթի տարածման գործում եւ տեղեկացրել, որ ինստիտուտը սերտորեն համագործակցում է տարբեր դպրոցների հետ: Նշվել է, որ Հայաստանում չինարենի ուսուցմամբ դպրոցներ են գործում եւ խոսվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնման մասին, որը տարածաշրջանում եզակի կրթօջախ է լինելու: Անդրադարձ է կատարվել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու հարցին: Նրանք հույս են հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա համագործակցությունն առավել կընդլայնվի ու կխորանա:

Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Մեյ Խուան ընդգծել է, որ ինստիտուտի նպատակը հայ-չինական հարաբերությունների ամրապնդումն ու Հայաստանում Չինաստանի մշակույթի եւ լեզվի ուսումնասիրությունն է, հատկապես հանրակրթական դպրոցներում: Այս համատեքստում նա նշել է, որ դպրոցների տնօրենների եւ աշակերտների վերապատրաստման դասընթացներ են իրականացվում, ուսուցողական այցեր են կազմակերպվում Չինաստան, իրականացվում է «Կոնֆուցիուսի ինստիտուտի կրթաթոշակ» ծրագիրը, անցկացվում են չինարենի մրցույթներ, փառատոններ, կոնֆերանսներ:

Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանն իր հերթին եւս ներկայացրել է ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները եւ երկկողմ համագործակցությանն առնչվող միջոցառումները:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ միությունն արդեն մեկ տարի է համագործակցում է Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ եւ կարեւորել է դրա շարունակականությունը:

Երեւանի եւ մարզերի դպրոցների տնօրեններն իրենց ելույթներում ներկայացրել են Չինաստան կատարած այցի արդյունքները եւ ընդգծել, որ վերապատրաստման դասընթացներն ուսուցողական են եղել եւ դպրոցներում չինարենի ուսուցման ու չինական մշակույթի տարածման հարցում նոր ծրագրերի իրականացման հիմք են հանդիսացել: Նրանք հույս են հայտնել, որ նման ուսուցողական ծրագրերը շարունակական կլինեն:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ-չինական կրթական համագործակցությունն արդյունավետ է եւ անհրաժեշտ են քայլեր՝ առկա ծրագրերն իրագործելու եւ փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու համար:

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: 2015 թ. դեկտեմբերի 1-ին «Չինաստանն իմ աչքերով» խորագրով նկարների մրցույթում լավագույն աշխատանք ներկայացրած դպրոցականներն արժանացել են պատվոգրերի: Հաղթողներին պարգեւատրել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան էրլունը:


03.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամ...

03.12.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության ղեկավարն ու անդամները Չեխիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am