National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
19.02.2015
Խորհրդարանական լսումներում քննարկվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 5

ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 18-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ այս նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է հանձնաժողովում եւ լիագումար նիստում: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ընթացքում հարցը քննարկելիս եղել են բազմաթիվ հարցադրումներ պատգամավորների կողմից, ինչպես նաեւ առաջարկվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ` նախագիծն ավելի լայն ու ընդգրկուն ներկայացնելու եւ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:

Փետրվարի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքը չի կարգավորում մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումները եւ մեխանիզմները, որոնց բացակայությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ իրավունքների իրացման եւ պաշտպանության առումով:

Պարոն Մկրտչյանը նշել է նաեւ, որ օրենքի նախագիծը բացի այն, որ սահմանում է անձնական տվյալների եւ դրանց մշակողների մասին հիմնական հասկացությունները, կարգավորում է նաեւ իրավունքի պաշտպանության եղանակներն ու պահանջները:

Օրենքի նախագիծը, ըստ Արսեն Մկրտչյանի, հիմնական պահանջներ է ներկայացնում անձնական տվյալներ մշակողների նկատմամբ, ինչպես նաեւ այն բոլոր միջոցների, որոնցով օգտագործվում կամ մշակվում են դրանք: Նախագծում նաեւ նախատեսված է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծում, որը կոչված է ապահովելու անձնական տվյալների մշակման համակարգը, քանի որ այն, ըստ նախագծի, ունի պարտավորություններ` ներկայացնելու անձնական տվյալների մշակման լավագույն փորձը:

Արսեն Մկրտչյանը վստահեցրել է, որ այս մարմինը ոչ միայն պետք է հետեւողական աշխատանք կատարի, այլ նաեւ խրախուսի ու զարգացնի անձնական տվյալների պաշտպանության փորձը:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ եւ համատեղ քննարկման արդյունքում ստացել դրանց պատասխանները: Արդարադատության նախարարի առաջին տեղակալն առաջարկել է շարունակել համատեղ քննարկումներն ու կարծիքների փոխանակությունները` առավել նպատակադրված արդյունք ստանալու համար:

Քննարկումը եզրափակվել է հարցուպատասխանով, իսկ ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները:


19.02.2015
Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
Փետրվարի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները գումարել են նստաշրջանի առաջին նիստերը` օրակարգում ունենալով հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: Քվեարկության արդյունքում ...

19.02.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուա...

19.02.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի մարտ 8-11-ը Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Պրահա կգործուղվեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 2015 թվականի մարտի 15-21-ը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am