National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
19.02.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
1 / 1

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ:

Երկուստեք կարեւորվել է ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների հետագա համագործակցության շարունակականությունը:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում տիրող իրադրությունը՝ կարեւորելով բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ինչը ՀԱՊԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ՝ առանցքային ցուցիչ է միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը: 

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակի տարում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համար ակտուալ թեմաներից մեկը հանդիսանում է ահաբեկչության եւ նացիզմի բոլոր դրսեւորումների կանխարգելումը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am