National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2014
Խորհրդարանական լսումներ հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանը: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Բացելով լսումները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասել է, որ նախատեսվում է քննարկել ոչ միայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, այլեւ ոլորտում առկա խնդիրները:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ թեեւ վերոնշյալ օրինագծով առաջարկվող լրացումն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն, այդուհանդերձ ոլորտում կան խնդիրներ, որոնք քննարկման եւ կարգավորման կարիք ունեն:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ օրինագծով կառավարությունն առաջարկել է թույլատրել, որպեսզի տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ վճարելու համար պարտադիր չլինի հանրային ծառայությունների համարանիշ ունենալու՝ օրենքով սահմանված դրույթը, քանի որ դժվարություններ եւ բարդություններ են ստեղծվում այն քաղաքացիների համար, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ, հետեւաբար չեն կարողանում կատարել սահմանված վճարումները,որի հետեւանքով համայնքային բյուջեները մնում են դատարկ: Նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Նախագծի համաձայն՝ թույլատրվելու է մեկ տարի համայնքային բյուջեներ մուտքագրել հարկեր, տուրքեր եւ վճարներ՝ առանց հանրային ծառայության համարանիշ ունենալու:

Ինչպես ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խնդրի կարգավորման նպատակով Երեւանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկին՝ թույլատրելու ՀՀ առեւտրային բանկերին՝ տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ ընդունել քաղաքացիներից առանց հանրային ծառայությունների համարանիշի առկայության:

Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման, դրա անհրաժեշտության եւ հակառակի՝ ոչ անհրաժեշտ լինելու վերաբերյալ ելույթներ են ունեցել եւ համակարգային խնդիրներին անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հսկողության եւ վերլուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի համայնքապետ Վանիկ Հարությունյանը: Բոլոր զեկուցողները կարեւորել են հանրային ծառայությունների համարանիշի անհրաժեշտությունը, սակայն նաեւ նշել, որ օրենքի կիրառման հարցում կան թե վարչական, թե ֆինանսական, թե տեխնիկական ու համակարգային դժվարություններ, որոնց կարգավորման համար ժամանակ է անհրաժեշտ:

Հաշվի առնելով հասարակության անիրազեկվածությունը՝ զեկուցողները պարզաբանել են, որ հանրային ծառայությունների համարանիշը որեւէ առնչություն չունի ոչ սոցիալական քարտերի, ոչ նույնականացման քարտերի, ոչ անձնագրերի հետ. քաղաքացիներն այն կարող են ստանալ իրենց դիմումի համաձայն՝ կամավորության սկզբունքով: Ինչպես նկատել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հսկողության եւ վելուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը, հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ փոփոխման ենթակա չէ. այն ծառայում է անձի նույնականացմանը եւ տվյալների բազայի պահպանմանը, ինչը կարեւոր գործիք է պետության անվտանգության համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառումն անհրաժեշտություն է, քանի որ այն նույնականացնում է մարդկանց, ինչի շնորհիվ բացառվում են կեղծիքները: Ըստ նրա՝ մինչ այս համակարգի ներդրումը շատ-շատերը 4-5 տեղից թոշակ կամ նպաստ էին ստանում՝ ահռելի վնասներ հասցնելով պետական բյուջեին: Անդրադառնալով նախագծին՝ նա անհրաժեշտ է համարել գտնելու այնպիսի լուծում, որի արդյունքում չտուժեն համայնքային բյուջեները, եւ կայանա հանրային ծառայությունների հանարանիշի համակարգը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ամփոփիչ խոսքում շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ նշելով, որ ելույթներում եւ հարցադրումներում հնչած դիտողություններն ու առաջարկները դրական նշանակություն կունենան համակարգի կայացման համար:


28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիս...

28.11.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ը չորսօրյա նիստերի օր...

28.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 28-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշում են կայացրել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետությա...

28.11.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ ձե...

28.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտ...

28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հանդիպումները ՀԱՊԿ եւ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովներում
Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am