National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.11.2014
Ավարտվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսների շարքը
1 / 13

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Նշենք, որ Ազգային ժողովի նախաձեռնած ցուցահանդեսների շարքն անցկացվել էր հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում՝ արժանանալով արվեստասեր ու շնորհալի երիտասարդների ուշադրությանը: Եվ այժմ Ազգային ժողովում ցուցադրվում են այն ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց տեղն են գտել խորհրդարանում: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանդիպելով ցուցահանդեսի մասնակիցների հետ, շնորհավորել է նրանց ցուցահանդեսին մասնակցելու եւ հանրապետական փուլ անցնելու առթիվ:

Այնուհետեւ մեծ շուքով բացվել է «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի ամփոփիչ փուլը: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նկարիչներ: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ յոթ ամիս առաջ սկսված ծրագիրը մոտենում է ավարտին: Կազմակերպիչների նպատակն է եղել Սերգեյ Փարաջանով արվեստագետի, ազատամիտ քաղաքացու արվեստը, ուղերձները հասցնել երիտասարդներին, խթանել նրանց ստեղծագործական ներուժը: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են հանրապետության տարբեր մարզերում, Արցախում եւ Երեւանում ցուցահանդեսների կազմակերպմանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով ամիսներ շարունակ թանգարանի դռները բացել է ցուցահանդեսի մասնակիցների առջեւ՝ ծանոթացնելով երեխաներին մեծ արվեստագետի ստեղծագործությանը, իր խոսքում նշել է, որ երեխաներին բնորոշ է համարձակությունն արվեստում: Նրանք լիովին զգացել եւ արտացոլել են իրենց գործերում Փարաջանովի արվեստի բազմազանությունը:

Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով երեխաների աշխատանքներին, նշել է, որ ամենաանկեղծ նկարչությունը երեխաների ձեռքով է ստեղծվում, եւ Փարաջանովի արվեստի ամենամեծ ուժն անկեղծության մեջ է: Նա նշել է, որ ցուցադրվածների մեջ գործեր կան, որոնց հեղինակներն ապագայում աշխարհին պիտի ներկայացնեն հայ մշակույթը:

Կարինե Աճեմյանը, ով ամիսներ շարունակ դիտել եւ ընտրել է ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքները, նշել է, որ այսօր ամփոփվում է մի հրաշալի ծրագիր, որն օգնել է հանրապետության տարբեր բնակավայրերի եւ Արցախի երեխաներին բացահայտելու իրենց մտքի թռիչքը, ստեղծագործական ձիրքը: Պատգամավորի խոսքով՝ բոլոր աշխատանքներն են յուրովի հետաքրքիր եւ արժեքավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ամփոփելով միջոցառումը, շնորհավորել է երեխաներին, նրանց ուսուցիչներին եւ կազմակերպիչներին՝ նշելով, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: Նա կարեւորել է ցուցահանդեսի ամփոփումն Ազգային ժողովում՝ համարելով, որ այսպիսով հարգանքի տուրք է մատուցվում մեծ արվեստագետի հիշատակին:

Այնուհետեւ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի, Արցախի եւ Երեւանի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հատուկ մրցանակներ ստացել են Ռաֆայել Չտչյանը, Անի Խաչատրյանը եւ Ամալյա Ստեփանյանը:

Առաջին մրցանակի է արժանացել Արթուր Ասատրյանը Արցախից, երկրորդ մրցանակի՝ Աննա Սմբատյանը Երեւանից, իսկ երրորդ մրցանակ ստացել է տավուշցի Անի Ղոչիկյանը:

ԱԺ անվանական ժամացույցներ եւ շնորհակալագրեր են հանձնվել նաեւ  մրցանակներ ստացած երեխաների ուսուցիչներին: Ցուցահանդեսների շարքի կազմակերպիչ Մարինե Հակոբյանը նշել է, որ երեխաների աշխատանքները շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Ազգային ժողովում:


12.11.2014
Տեղեկատվություն
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին՝ ժամը 10.00-ին, ԱԺ 334 սենյակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխան...

12.11.2014
Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 12-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Կազմակերպված քվեարկության արդյունքում չի ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am