ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին՝ ժամը 10.00-ին, ԱԺ 334 սենյակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով: