National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.06.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 1

Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության մամուլի ասուլիսը:

Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձան կուսակցության գործունեությանը վերաբերող մի քանի հարցերի:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումների եւ 100% համամասնական ընտրական օրակարգի անցկացման վերաբերյալ քաղաքական ուժերի հետ անցկացրել է խորհրդակցություններ, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրեց, որ հանդիպումները շարունակելու են հետագայում նաեւ արտախորհրդարանական, ինչպես նաեւ հասարակական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որպեսզի մինչեւ սեպտեմբեր ձեւավորվի աշխատանքային խումբ՝ մոտեցումները մշակելու համար: Շահգելդյանի խոսքով՝ դա ՀՀ-ի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի կայացման կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ գազի սակագնին եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման վերաբերյալ որոշմանը: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ գազի սակագնի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման վերաբերյալ իրենք առաջարկել են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին քննարկել հարցը եւ դիմել դատարան, որպեսզի դատարանին ներկայացնեն փաստարկներ, որից հետո դատարանը կարող է օրենքով վերանայել տա հանձնաժողովին սակագինը: Հանձնաժողովը խոստացել է հարցը քննարկել:

ՕԵԿ քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդը վերջին նիստի ժամանակ հաստատել է կուսակցության քաղաքական գերակայությունները, որոնք լինելու են կուսակցության հետագա գործունեության հիմքում : Դրանք վերաբերում են երկրի քաղաքական,տնտեսական, սոցիալական կարեւորագույն ուղղություններին, որոնք կքննարկվեն կուսակցության վարչության նիստում, որից հետո կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիսում կանդրադառնա այդ հարցերին:

Պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին:


19.06.2014
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպություններ...

19.06.2014
«Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար
Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am