Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորները ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն, ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով հանգուցյալ վարչապետի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվեց հոգեհանգստյան կարգ: