National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.06.2014
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 14

Հունիսի 9-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունիսի 8-ին վախճանված Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հիշատակը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է գրանցվել Վազգեն Կարախանյանը, իսկ ԲՀԿ համամասնական ընտրացուցակով՝ Տիգրան Ներսիսյանը, եւ շնորհավորեց նրանց:

ԱԺ պատգամավորները  հաստատեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը եւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովն ավարտեց նախորդ նիստում ընդհատված ՀՀ դատական օրենսգրքում  եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը, այնուհետեւ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «ՀՀ սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին» հարցը: ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին կետի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ԺԷ կետի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը առաջադրեց Արայիկ Թունյանի թեկնածությունը, ապա  ներկայացրեց նրա աշխատանքային գործունեությունն ու մասնագիտական կարողությունները:

Արայիկ Թունյանը ներկայացրեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամի   աշխատանքային պարտականությունների մասին իր պատկերացումները եւ պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

Գաղտնի քվեարկությամբ, ԱԺ պատգամավորների  65 կողմ եւ 3 դեմ ձայներով  Արայիկ Թունյանը նշանակվեց ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը  (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3), որոնք ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ֆինանսական պայմանագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 60 մլն եվրո գումարի չափով վարկ «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Ծրագրով նախատեսվում է բարեկարգել Երեւան-Բավրա միջանցքի հյուսիսային մասի մոտ 145 կմ ճանապարհահատվածը:Վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Հանրապետության տարածքում  ճանապարհատրանսպորտային ցանցը զարգացնելու նպատակով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի  դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվությունը), որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ արտաքին հատվածում 2013 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային պահանջարկը շարունակել է մնալ ցածր, եւ հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միտումներ չեն նկատվել եւ արտաքին հատվածից ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն: Երկրում տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել՝ 3.3-3.6%, իսկ 12-ամսյա գնաճը գտնվել է իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ՝ կազմելով 5.6%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի  դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ 2014 թ. գնաճը շարունակելու է նվազել՝ տարվա երրորդ եռամսյակում գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ, իսկ տարեվերջին կրկին կաճի՝ մոտենալով նպատակային ցուցանիշին: Այդ իրավիճակում 2014 թ. առաջին եռամսյակում ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ արձագանքելով դեռեւս պահպանվող ցածր տնտեսական ակտիվությանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները մեծապես կպայմանավորվեն արտաքին ու ներքին տնտեսական զարգացման առկա անորոշությունների դրսեւորումներով: Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: ԿԲ նախագահը հավաստիացրեց, որ ռիսկերի դրսեւորման պարագայում ՀՀ կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ՝ ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջինժամկետ հատվածում:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 10-ին:
 


09.06.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը հունիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրին մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am