National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Հեղինակի տեղեկացմամբ՝ օրենքում կատարված նախկին փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտը հարկադրված է շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում գործունեության որեւէ բաղադրիչով զբաղվելու նպատակով ապահովել նաեւ մյուս բաղադրիչներին ներկայացվող պահանջները: Այս նախագծի ընդունմամբ վերոնշյալ բացը շտկվում է:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ միաժամանակ ապահովելով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջարկում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ հնարավորություն, որ եթե անձը նշված հիմքով սահմանափակ գործունակ չի ճանաչվել, անձամբ ներկայացնի դիմում իր մուտքը խաղատուն արգելելու վերաբերյալ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին», «Շուկայի վերահսկողության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկունմները:

Նույն օրը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը եւ Հայկ Բաբուխանյանը, հեղինակի առաջարկով կատարվել են որոշ փոփոխություններ: Նշենք, որ առաջարկվում է հանրային հեռուստատեսությամբ արգելել գովազդի ցուցադրումը, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավորի: Հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը կարեւորեց հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի ցուցադրումը արգելելը: Նա հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել առաջարկվող փոփոխությանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթն ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը որոշեց հունիսի 13-ին՝ ժամը 10.00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակեպել խորհրդարանական լսումներ՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով:

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ գումարեց Շիրակի մարզում՝ ջրամբարներում տիրող իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովականները ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Կապսի ջրամբար, ապա Վահրամաբերդի գյուղապետարանի շենքում կայացած նիստի ընթացքում լսեցին ոլորտի պատասխանատուի զեկույցը ստեղծված բարդ իրավիճակի պատճառների, հեռանկարների, մասնավորապես, արտասահմանյան ներդրումներով ջրամբարաշինությունն աշխուժացնելու ծրագրի մասին: Նիստից հետո հանձնաժողովականները, ջրպետկոմի նախագահը եւ Շիրակի մարզպետը այցելեցին Ախուրյանի ջրամբար:


04.06.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի եւ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ
Հունիսի 4-6-ը Մոսկվա եւ Նիժնի Նովգորոդ մեկնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ Միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Հունիսի  4-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությ...

04.06.2014
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը խորհրդարանում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջանի երկրներ եւ նշեց, որ այ...

04.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am