National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
12.06.2004
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Եժի Յասկերնիայի հանդիպումները Ազգային ժողովում

Հունիսի 12-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնիայի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար,ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրերին` մանրամասն ներկայացրեց ԵԽԽՎ հունվարյան եւապրիլյան նստաշրջաներում ընդունված բանաձեւերի կատարման ընթացքը: Նշվեց, որխորհրդարանի վերջին նիստերի ընթացքումընդունվել են Քրեական օրենսգրքումփոփոխությունները, որոնք արվել էինապրիլի 18-19-ինԵԽ փորձագետների հետ հանդիպման արդյունքում: Մասնավորապես ուժը կորցրած է ճանաչվել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը զրկում է որոշ, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից: Վիրավորանքին եւ զրպարտանքին առնչվող հոդվածներում մեղմացվել են վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց նախատեսվող պատժամիջոցները. վիրավորանքի համար նախատեսվող մինչեւ 1 տարի ուղղիչ աշխատանքների պատիժը փոխարինվել էտուգանքով: Զրպարտանքի համար նախատեսվող պատժամիջոցների փոփոխությունները ենթադրում են միայն տուգանքներ` սովորական զրպարտանքի համար, տուգանքեւ մինչեւ մեկ տարի ազատազրկում կրկնվելու դեպքում:

ԵԽԽՎ 1374 բանաձեւի կատարման համատեքստում անդրադառնալով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքին, պարոն Թորոսյանը նշեց, որ այն արդեն գործողության մեջ է: Օրենքը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, մոտ 10 օր առաջ ստացվել է եզրակացության նախագիծը, որը կքննարկվի հանձնաժողովի հունիսի 18-19-ի նիստում: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ օրենքի կիրառումները համարժեք կլինեն օրենքի ձեւակերպումներին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը կարեւորելով ԵԽԽՎ բանաձեւրի կատարումը` ներկայացրեց իր տեսակետները քննարկվող հարցերի վերաբերյալ:

Պարոն Յասկերնիան նշեց, որ իր արտահերթ այցը Հայաստան պայմանավորված է ապրիլյանդեպքերով եւ հույս հայտնեց, որ Հայաստանըժամանակին կկատարի բանաձեւերում առաջադրված պահանջները` ավելացնելով, որ իր զեկույցը առավելագույնս օբյեկտիվ եւ անաչառ է լինելու:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնիան Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներիհետ:

Հանձնաժողովի փոխնախագահՄանվել Բադեյանը բարձր գնահատեց պարոն Յասկերնիայի առաքելությունը եւ հյուրի խնդրանքով անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրներին, նշեց, որ Հայաստանը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը` հաշվի առնելով պատմական փաստերը, իրավական հիմնավորումները եւայսօրվա իրողությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, խորհրդարանի օրենսդրական գործունեության` ընդդիմության բոյկոտին եւ երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցերի:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հարցով զեկուցող Եժի Յասկերնիան Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարված: Բարձր գնահատվեց Լեհաստանի փորձը եվրաինտեգրման գործընթացում, որը Հայաստանի համար դրական օրինակ կարող է ծառայել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ օրենսդրության համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին եւ ղարաբաղյան հիմնահարցին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինան հանդիպեց Աժ խմբակցությունների հետ: Պարոն Յասկերնիան տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն արդեն իրեն է տրամադրել Եվրախորհրդի առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման ժամանակացույցը, ուստի հարկ չկա կրկին անդրադառնալու այդ հարցերին. իրեն առավելապես հետաքրքրում է քաղաքական ուժերի գնահատականը ընդդիմադիր ուժերի բոյկոտի հետ կապված Ազգային ժողովում տիրող իրավիճակին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ աշնանային նստաշրջանում ընդդիմությունը մասնակցում էր Ազգային ժողովի նիստերին, ինչը առավել արդյունավետ էր դարձնում Ազգային ժողովի աշխատանքները հատկապես օրենսդրական աշխատանքների բնագավառում: Գարնանային նստաշրջանի սկզբում թեեւ նրանք հայտարարեցին, որ բոյկոտում են Աժ աշխատանքները, սակայն ընդհատվեց նրանց մասնակցությունը միայն օրենսդրական աշխատանքներին. նրանք մասնակցում են ԱԺ հարց ու պատասխանին, հայտարարություններին, ասուլիսներին եւ բարեկամական խմբերի այցերին: Թեեւնրանք չեն մասնակցում օրենսդրական աշխատանքներին, բայց նրանց մասնակցությամբ մշակված մի շարք օրինագծեր քննարկվել եւ ընդունվել են: Ասել, որ ամբողջովին բոյկոտվել է Ազգային ժողովի աշխատանքները, ճիշտ չէ. բոյկոտ լինում է կամ ամբողջովին, կամ չի լինում, որը հիմք է ստեղծում մտածել, որ բոլոր կամուրջները այրված չեն, եւ հույս կա, որ նրանք կվերադառնան բնականոն աշխատանքի: Թե կոալիցիայի անդամ խումբ-խմբակցությունների կողմից եւ թե նախագահի կողմից քաղաքական բանակցությունների դաշտ վերադառնալու եւ Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկներ միշտ էլ արվել եւ արվում են:

Գագիկ Մինասյանը բացատրեց, որ Սահմանադրական դատարանի առաջարկը վստահության հանրաքվեի վերաբերյալ իրենց ցանկության դեպքում անգամ հնարավոր չէր լինի իրագործել, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Տեղեկացվեց նաեւ,որ ընդդիմադիր ուժերին վետոյի իրավունք ընձեռելու կոալիցիայի առաջարկությունը եւս մի քայլ է ընդդիմադիր ուժերի վերադարձը Ազգային ժողով ապահովելու համար:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիային հետաքրքրող հարցերի վերաբերյալ ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեին նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը նշեց, որ վստահության հանրաքվե անցկացնելու ընդդիմության պահանջները փակուղի են տանում Սահմանադրությանը անհամապատասխանության պատճառով, իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, Ազգային ժողովի նախագահը եւ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը  ջանք չեն խնայել ընդդիմությանը Ազգային ժողով վերադարձնելու համար, տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ`  հանրահավաքների միջոցով հարցեր լուծելու մտադրությունից հրաժարվելու եւ  բանավեճը  քաղաքական դաշտ տեղափոխելու վերաբերյալ:    

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են եկել երկխոսություններով հարցը լուծելու օգտին, նաեւ որոշակի մեխանիզմներով հարցը կարգավորելու գրավոր առաջարկ են արել, իրենք կողմնակիցեն նաեւ լայն իրավունքներ տալ ընդդիմությանը` մասնավորապես վետոյի իրավունքով մասնակցելու երկու կարեւոր օրենքների` Սահմանադրական բարեփոխումների եւ Ընտրական օրենսգրքի ընդունմանը: Նա գոհունակություն հայտնեց ընդդիմության հետ համաձայնության եզրեր գտնելու Եվրախորհրդի առաջարկությունների կապակցությամբ` հույս հայտնելով, որ իրենց ընդդիմադիր գործիչները աշնանային նստաշրջանում կվերադառնան խորհրդարան: Նա նշեց, որ ժողովուրդը չաջակցեց ընդդիմության պահանջին, ուստի աստիճանաբար նվազեց հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ ժողովրդի մեջ դժգոհություն կա նաեւ, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ դադարել են իրենց հիմնախնդիրները Ազգային ժողովում ներկայացնելուց եւ բացառապես զբաղված են քաղաքական պայքարով: Քանի որ ընդդիմությունը չի կարողանում ներկայացնել նպատակային հստակ ծրագրեր, ուստի ժողովուրդը նրանց հետեւից գնալու հեռանկար չի տեսնում: Անհասկանալի է նաեւ` ինչպես կարելի է սկզբնական շրջանում ակտիվորեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին` ի սկզբանե չճանաչելով նախագահական ընտրությունների արդյունքները: Խմբակցության ղեկավարի կարծիքով Սահմանադրական դատարանի առաջարկությունը փակուղի է տանում, եւ նա համարձակություն պետք է ունենա հայտարարելու այդ մասին. Սահմանադրական դատարանի առաջարկությունը վրիպում էր, որի վրա էլ հենվեց ընդդիմությունը:

«Արդարություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իշխանությանը ներկայացված պահանջների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ անբավարար են եւ կրում են իմիտացիոն բնույթ: Նա տեղեկացրեց, որքրեական գործ է հարուցվել «Արդարություն» դաշինքի անդամների եւ ակտիվիստների դեմ եւ եթե ազատվել էլ են, ապա գործը չի կարճվել, այլ խափանման միջոցն է փոխվել: Ընտրակեղծիքներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվել, դատախազությունը կեղծարարների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցել, թեեւ փաստերը բազմաթիվ են եւ համոզիչ: Երկխոսություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները գործեն օրենքի դաշտում, մինչդեռ գործված անօրինականությունների համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում:

Խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ «Արդարություն» դաշինքում գործում է շտաբ, որը հետեւում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին եւ պարբերաբար ներկայացնում է վերլուծականներ: Նշվեց նաեւ, որ ընդդիմությունն ունի ընտրական օրենսգրքի մշակված տարբերակ, որում հաշվի են առնված ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագետների գրեթե բոլոր առաջարկությունները: Կոալիցիան իրենցառաջարկում է համագործակցել նոր ընտրական օրենսգրքի ստեղծման շուրջ այն դեպքում, երբ իրենք մշակած օրինագիծ ունեն, իսկ նրանք` ոչ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինանհանդիպեցին «Ազգային միաբանություն» խմբակցության անդամների հետ:

Խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ազգաբնակչությունը զրկված է ճիշտ լրատվություն ստանալու հնարավորությունից եւ վերջին երեք ամիսներին հանրապետության տարբեր բնակավայրերում խմբակցության հանդիպումները կամ բոլորովին չեն լուսաբանվել, կամ իրականությունը նենգափոխված է ներկայացվել: Պրն. Գեղամյանի պնդմամբ, իրենք զրկված են նաեւ վճարովի եթերաժամերից: Պատգամավորը ափսոսանք հայտնեց «Ա1+» հեռուստաալիքի փակման առնչությամբ, հավելելով, որ այսօր հնարավորություն ունեն իրենց տեսակետները տարածել միայն«Ազատություն» ռադիոկայանի եւընդդիմադիր դաշտում գործող որոշթերթերիմիջոցով:

Պրն. Յասկերնիան հետաքրքրվեց «ԱՄ» կարծիքով ընդդիմության մյուս թեւի` «Արդարություն» խմբակցության հեղինակած ընտրական բարեփոխումներինախագծի մասին: Նշելով, որ Շավարշ Քոչարյանի նախաձեռնությունը զգալի առաջընթաց կարձանագրի ընտրական համակարգում եւ կմոտեցնի եվրոպական չափանիշներին, պրն. Գեղամյանն անհրաժեշտ է համարում ընտրակեղծիքների դեմ օրենսդրական պայքարին զուգահեռ պայքարել նաեւ իշխանական շրջանակներում կեղծիքները հովանավորելու դեմ:

Իշխանությունների հետ երկխոսելու եւ խորհրդարան վերադառնալու մասին եվրոպացի փորձագետի հարցին ի պատասխան պրն. Գեղամյանը նշեց, որ ԵԽԽՎ հայտնիբանաձեւով իշխանություններին առաջարկվող պայմաններիկատարման դեպքում, երբ ստեղծվի քաղաքական նոր իրավիճակ,հնարավոր կդառնա անդրադառնալվերադարձի խնդրին: Այդ հարցը պրն. Գեղամյանը կապում է նաեւ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի` ընդդիմության հետ համագործակցության անկեղծության հետ:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիան եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինանհանդիպեցին նաեւ խորհրդարանի ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչներիհետ:

Զրույցի հիմնական թեման իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ երկխոսության հարցն էր եւ այդ գործընթացում ՄԱԿ խմբակցության դիրքորոշումը: Խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հյուրերին տեղեկացրեց, որ իրենց համար անընդունելի է ընդդիմության գաղափարական հենքը, որովհետեւ նեոկոմունիստական եւ նեոսոցիալիստական ուժերի համախմբման արդյունք է: Խմբակցությունը կողմնակից է քաղաքական երկխոսություններ կազմակերպելուն եւ«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» նախագծին ձեռնպահ քվեարկելու խմբակցության որոշումը նպատակ ուներ ընդդիմությանը հայտնել փոխզիջումների գնալուիրենց պատրաստակամության մասին: Ըստ Գուրգեն Արսենյանի, խմբակցությունը կողմ է քննարկման առարկա դարձնել «Հանրաքվեի մասին» օրենքում ընդդիմության առաջարկած փոփոխությունները, սակայն դեմ դրանք ընդունելուն, քանի որ այն յուրաքանչյուր ընտրության արդյունքը վիճարկելու նախադեպ կստեղծի: Այնուամենյանիվ, խմբակցության անդամներն անհերքելի են համարում, որ նախագահական ընտրություններից հետո հասարակության մեջ որոշակի լարվածություն էր նկատվում:ՄԱԿ-ի ղեկավարի գնահատմամբ, անհասկանալի է մեկ տարի անց`ժամանակագրական շեղումովնախագահական ընտրությունների արդյունքներըվիճարկելու ընդդիմության պահվածքը:Այդ պահվածքը խմբակցության ղեկավարին թույլ է տալիս մտածել, որ ներքաղաքական վերջին իրադարձությունների հետեւում կանգնած ենկոմերցիոն որոշ կառույցներ, որոնց ներկայացուցիչները հավակնում են մասնակցել պետական կառավարման գործընթացին:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք հանդես են գալիս որպես ազատական գաղափարախոսությունը կրող ուժ եւ միշտ հանդես են եկել հօգուտ եվրաինտեգրման:

«Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ պրն. Յասկերնիան կարեւորեց քաղաքական երկխոսություններ անցկացնելու մաս ին նրանց տեսակետը, քանի որ խորհրդարանական այս ուժը կանգնածէ իշխանությունների եւ ընդդիմադիրների միջեւ` կենտրոնում:Խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իրենց խումբը առաջինն է բարձրացրել քաղաքական բանավեճեր սկսելու հարցն ու խոսել դրա անհրաժեշտության մասին: Խմբումհամարում են, որ երկրում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն քննարկումների ճանապարհով:Պրն. Մինասյանի համոզմամբ, վստահության հանրաքվե անցկացնելու մասին Սահմանադրական դատարանի առաջարկությունը չի բխում Սահմանադրությունից. երկրի մայր օրենքովնախատեսված չէ նման գործընթաց: Ըստ Մկրտիչ Մինասյանի, խումբը որդեգրել է սկզբունք` աջակցել թե իշխանություններին, թե ընդդիմությանը, եթե նրանքընդունելի ու օգտակար առաջարկներ են անում:Խմբի պատգամավոր Վլադիմիր Բադալյանի խոսքերով, պետք է փորձել երկրումհավասարակշռել ընդդիմություն եւ իշխանություն հարաբերակցությունը ` ժողովրդավարության հասնելու համար:


12.06.2004
Հանդիպում ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ
Հունիսի 12-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կարող էին ծնվել ԱԺ խումբ-խմբակցությունների եւ մշտական ...

12.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, նշվեց, որ Հայաստանը հնարավորն անում է ժա...

12.06.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը Ազգային ժողովի գործունեության տարեդարձի կապակցությամբ
ՀՀ Աժ երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.«Հունիսի 12-ին լրացավ ՀՀ ԱԺ երրորդ գումարման Ազգային ժողովիգործունեության մեկ տարին, որի ընթացքում գումարվել են երկու հերթական եւ երեք արտահերթ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am