National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
12.06.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը Ազգային ժողովի գործունեության տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Աժ երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.

«Հունիսի 12-ին լրացավ ՀՀ ԱԺ երրորդ գումարման Ազգային ժողովիգործունեության մեկ տարին, որի ընթացքում գումարվել են երկու հերթական եւ երեք արտահերթ նստաշրջաններ: Շրջանառության մեջ են դրվել 223 օրինագծեր, որոնցից 120-ի հեղինակները պատգամավորներ են, 103-ինը` կառավարությունը: Ընդունվել են 178 օրենքներ եւ 418 որոշումներ, վավերացվել են 78 պայմանագրեր: Ստեղծվել են ժամանակավոր երեք հանձնաժողովներ, որոնց հաղորդումները արդեն լսվել են, եւ որոնք վարում են արդյունավետ աշխատանք: Ազգային ժողովում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը, դատաիրավական համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումները, որոնց արդյունքում երկրում կստեղծվեն նոր օրենքներ` պաշտպանելու կայուն ժողովրավարություն ու զարգացման հնարավորություն:

Կարծում եմ` այս թվերը, որոնց հետեւում ամենօրյա ու մանրակրկիտ օրենսդրական աշխատանք կա, խոսուն վկայությունն են, որ «խորհրդարանական ճգնաժամ» հասկացությունը հնարովի է եւ վերագրվում է Ազգային ժողովին` բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար: Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծվեց առավել մեծ թվով ձայներ ստացած քաղաքական ուժերի կոալիցիա, որը եւ ստանձնեց օրենսդիր ու գործադիր իշխանության պատասխանատվությունըեւ առայսօր լիարժեք գործառնում է` ի հեճուկս ժամանակ առ ժամանակ հնչող կազմաքանդման կանխատեսումների:

Քաղաքական դրդապատճառներով`  Ազգային ժողովի գարնանային նստաշրջանին մասամբ մասնակցեցին ընդդիմադիր պատգամավորները` շրջանցելով խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, ու շեշտադրելով քաղաքականը: Ազգային ժողովի լիարժեք աշխատանքի ապահովման նպատակով հրավիրված քաղաքական խորհրդակցությունները փոփոխական հաջողություններ գրանցեցին եւ համոզված եմ, որ իբրեւ քաղաքական երկխոսություն չեն սպառել իրենց ու որոշակի ներուժ ունեն` կայացնելու իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը: Համոզված եմ, որովհետեւ գտնում եմ, որ ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատու են երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակի համար եւ յուրաքանչյուրս պետք է գիտակցի իր պատասխանատվությունը երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում:

Ուզում եմ հավատալ, որ ամառը բավարար ժամանակ է բոլոր քաղաքական ուժերի խորհրդածությունների` մարտավարական ու ռազմավարական ճշգրտումների համար, եւ աշնանը մենք հնարավորություն կունենանք համատեղ լիարժեք աշխատանքի:

Շնորհավորելով  մեկ տարվա առթիվ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` հույս եմ հայտնում, որ բոլոր խմբակցություններն ու խումբը, անկախ պատգամավորները հնարավորինը կանեն մեր ընտրողների հույսերն արդարացնելու համար:


12.06.2004
Հանդիպում ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ
Հունիսի 12-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կարող էին ծնվել ԱԺ խումբ-խմբակցությունների եւ մշտական ...

12.06.2004
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, նշվեց, որ Հայաստանը հնարավորն անում է ժա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am