National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
20.11.2013
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ
1 / 1

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու եւ դեսպանորդ Գեորգի Սագանելիձեի հետ:

Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհավորեց Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ նախագահի երդմնակալության առթիվ: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ հայ եւ վրացի ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն, եւ կսերտանան շփումները:

Թենգիզ Շարմանաշվիլին փաստեց, որ նախագահական ընտրություններն անցել են խաղաղ եւ ազատ մթնոլորտում՝ ապահովելով բնակչության 46 տոկոսի մասնակցությունը: Նա ընդգծեց, որ հայերը եւ վրացիները ունեն ընդհանուր անցյալ եւ, վստահաբար, բարեկամական հարաբերություններ՝ ապագայում:

Աժ փոխնախագահը տեղեկացրեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մանանա Կոբախիձեի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, ինչպես նաեւ խոսեց հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին, որպեսզի քննարկեն տարածաշրջանի կանանց խնդիրները, խորհրդարանական կանանց դիքրորոշումները տարբեր ակտուալ հարցերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին առաջիկայում նախատեսվող հանդիպումներն ու համատեղ ծրագրերը, երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի համագործակցությանը, կրթությանը, մշակույթին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:


20.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am