Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ նահատակների հիշատակը։