National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.11.2011
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը
1 / 7

Նոյեմբերի 8-ին  տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որը նախագահում էր Կառլեն Խաչատրյանը:

Բացելով նիստը` Երիտասարդական խորհրդարանի գործող նախագահ Կառլեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նախաձեռնության համար, քանի որ, ինչպես նշեց նա, այն նոր հարթակ է քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար:

Երիտասարդական խորհրդարանի նիստին ներկա էին նաեւ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի անդամները, որոնց անունից  ելույթ ունեցավ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի նախագահ Թեոնա Լավրելաշվիլին:

Անդրադառնալով հայ-վրացական կապերին եւ հարաբերություններին` նա  նկատեց, որ անհրաժեշտ է առավել սերտացնել  երկու երկրների համագործակցությունը, ամրապնդել  կապերն ու  հարաբերությունները:

Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամներն սկսեցին քննարկել  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են Կառլեն Խաչատրյանը, Մարուսյա Անուշավանյանը, Հայկ Կոնջոյանը, Հռիփսիմե Սարգսյանը եւ Քնարիկ Ղազարյանը: Հնչեցվեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:   Օրինագծի  նպատակն է աջակցել պետական բուհերում սովորող սոցիալապես անապահով կամ շնորհաշատ ուսանողներին:

Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քննարկեցին  Վլադիմիր Գեւորգյանի, Սերգեյ Խառատյանի եւ Վարդան Ջանգոզյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որոշակի լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ սահմանել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար:

 


08.11.2011
Վրացի երիտասարդների այցը շարունակվում է
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի եւ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ հանդիպեց  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանը: Ողջունելով բարեկամ երկրի երիտասարդների այցը Հայաստան` Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան...

08.11.2011
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները
Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված  ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության,...

08.11.2011
Հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ընդգկված էր մեկ հարց: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը շրջանառության մեջ է դրել «Գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծ, որը ...

08.11.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով հյուրերին` ԱԺ ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am