National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.09.2011
Ցուցահանդես ԱԺ Կանաչ սրահում
1 / 3

Սեպտեմբերի 13-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ Սլավիկ Պարոնյանի բնանկարների ընտրանու ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց գեղանկարչին ցուցահանդեսի առիթով եւ մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Սլավիկ Պարոնյանը մեծ պատիվ համարելով Հայաստանի խորհրդարանում իր գործերի ցուցադրությունը` շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին եւ կազմակերպիչներին: 
  
Սլավիկ Պարոնյանը ծնվել է 1929 թ-ին` Երեւանում, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը, 1983 թ-ին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, 2010 թ-ից ԵՃՇՊՀ-ի պատվավոր պրոֆեսոր է: Բազմաթիվ աշխատանքներ տեղ են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում (Արեւելյան ժողովուրդների թանգարան, Նովոկուզնեցկի թանգարան), ցուցասրահներում (Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ եւ մասնաճյուղեր) եւ անհատական հավաքածուներում (Հովնանյաններ, Լուիս-Սիմոն Մանուկյան, Հանրի եւ Սիմոն Սաբի, Մուսատով եւ այլ նշանավոր անձանց հավաքածուներ): Գեղանկարիչը մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում, ԼՂՀ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am