National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2010
ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացված ասմունքի մանկապատանեկան հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնն ավարտվեց
1 / 4

Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու  ներքո, ԱԺ «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում շուրջ վեց ամիս անցկացվում էր ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Նշենք, որ փառատոնի նպատակն է` փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը բեւեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել  է  2009 թվականին, կրկին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: 
  
Այս տարի եւս մրցույթ-փառատոնն անցկացվեց երեք փուլով, 11-14 եւ 15- 17 տարեկանների տարիքային խմբերում: Անցյալ տարի մրցույթ- փառատոնին մասնակցել էին շուրջ 6 հազար դպրոցականներ, այս տարի ` ավելի քան  21 հազար աշակերտ  Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցներից: 
  
 Դեկտեմբերի 15-ին Երեւանի Մուշեղ Իշխանի անվան  դպրոցում տեղի ունեցած  փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցած 80 դպրոցականներից ժյուրիի կողմից (ժյուրիի պատվավոր նախագահն էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախագահը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը) հաղթող   ճանաչվեցին  11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 18 աշակերտներ, ովքեր դեկտեմբերի 16-ին  մասնակցեցին Երեւանի Գաբրիել  Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած` փառատոնի գալա համերգին, որին  ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանն ու Սամվել Բալասանյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը,  պատգամավորներ, մարզպետներ եւ պաշտոնատար այլ անձինք:

Գալա համերգին հնչեցին Վահան Տերյանի խոսքերով գրված երգեր, իսկ մասնակից դպրոցականները, ովքեր ներկայացնում էին Հայաստանի մարզերը, Արցախը եւ Ջավախքը,  ասմունքեցին նրա  ստեղծագործություններից:

Իր խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ ԱԺ նախագահին, ով իր վերաբերմունքով եւ նախաձեռնությամբ կարողացավ Վահան Տերյանի պոեզիային հաղորդակից դարձնել ավելի քան  21000 աշակերտի:

Երկու տարիքային խմբերում  3-ական լավագույն մասնակիցներն արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների: Հանձնվեցին նաեւ խրախուսական մրցանակներ:  ԱԺ նախագահի հատուկ մրցանակը( նոութբուք համակարգիչ) ստացավ Կոտայքի մարզի Բալահովիտի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սերինե Մկրտչյանը:

Հանձնելով մրցանակները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես շատ հպարտ եմ, որ ասմունքի մրցույթ-փառատոնը կայացավ: Հպարտ եմ, որ 21000 աշակերտ մասնակցեց այս փառատոնին: Մենք կարող ենք արձանագրել, որ այն կայացավ բոլորիս ջանքերի շնորհիվ»: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին, ժյուրիին, մանկավարժներին, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին կազմակերպիչներին:

ԱԺ նախագահի խոսքերով. « Կազմակերպելով ասմունքի մրցույթ- փառատոնը, Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում` կարողացանք սեր սփռել դեպի հայ պոեզիան, հայ գրականությունը: Ամեն ինչ անելու ենք, որ ուսուցիչներն իրենց աշակերտների մեջ վերականգնեն սերը դեպի հայ գրականությունը, պոեզիան»: Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ փառատոնը պետք է շարունակական լինի` համոզմունք հայտնելով, որ  այն ավանդույթ է դառնալու: Նա հատկանշական համարեց, որ փառատոնին մասնակցել են դպրոցականներ ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից, Ջավախքից, Արցախից, եւ 21000 ընտանիքում խոսվում է պոեզիայի, հայ գրականության մասին: «Սա մեր բոլորի վաստակի արդյունքն է, մեր բոլորի նվաճումն է»,- իր գնահատականը հնչեցրեց ԱԺ նախագահը` փառատոնը համարելով  եւս մեկ հնարավորություն, առիթ` ամրապնդելու սերը դեպի հայ գրականություն: Առաջին տեղեր գրաված երկու մասնակիցները ստացան համակարգիչ եւ գրքեր, երկրորդ մրցանակակիրները` տնային կինոթատրոն եւ գրքեր, երրորդ մրցանակակիրները` հեռուստացույց եւ գրքեր: Խրախուսական մրցանակների արժանացած դպրոցականներին հանձնվեցին գրքեր եւ DVD նվագարկիչներ:
 
 
 
 


16.12.2010
ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ որոշմամբ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է գրանցվել Արագած Անդրուշի Ախոյանը: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ վարչապետից ստացված նամակի համաձայն` ԱԺ նստաշրջանի օրակարգից հանվել են «Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am