National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.12.2010
Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը
1 / 5

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց  արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված չորս օրինագծերից երեքը` կից օրենսդրական փաթեթներով: Մյուս օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ հաջորդ նիստերում:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ խորհրդարանն  առաջին ընթերցմամբ սկսեց քննարկել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել այն դեպքերը, երբ խոշոր տնտեսվարողները միտումնավոր բաժանվում են  մասերի եւ խուսափում   հարկերի  վճարումից: Հարկումից խուսափելը  կանխելու նպատակով նախագծով առաջարկվում են նոր գործիքներ եւ մոտեցումներ:

Նշվեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովն օրինագծին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի մշակումը բխում է 2010-11 թվականներին նախատեսված ոստիկանության համակարգի բարեփոխման ծրագրից  եւ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եւ «Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» ներկայացրած առաջարկներից:   Օրինագծերը նպատակ ունեն  ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին:

Բացի այդ, նախատեսված փոփոխությունների արդյունքում կսահմանվի ոստիկանությունում կողմից կիրառվող  հատուկ միջոցների ցանկը, դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, հանելու եւ ոչնչացնելու կարգը:

Փոփոխությունների ընդունման դեպքում ՀՀ կառավարությանն իրավունք կվերապահվի կարգավորել ոստիկանության ծառայողին զենք հատկացնելու հետ կապված հարաբերությունները, իսկ ոստիկանության պետին` սահմանել հատուկ միջոցների գործադրման եւ հատկացման կարգը:

Նախատեսվում է նաեւ համապատասխանեցնել երկու օրենքների հոդվածները, որոնք վերաբերվում են հատուկ միջոցների  եւ հրազենի գործադրման հիմքերին: Պարոն Օսիկյանը պատասխանեց պատգամավորների բազմաթիվ հարցերին:

ՀՀ կառավարարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում են ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ  ծառայություն իրականացնող  աշխատակիցների վարձատրման դրույթները: Նախատեսվում է, որ ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության նշանակված անձանց աշխատավարձը պակաս չպետք է լինի, քան ոստիկանության համակարգում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ ՀՀ օրենքով սահմանված  հավելավճարի չափը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարի  տեղակալ Հայկարամ Մխիթարյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է հստակեցնել օրենքի գործունեության շրջանակը, որոշ հոդվածներ եւ հասկացություններ ներկայացվում են նոր, առավել հստակ խմբագրությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կանոնակարգել զբաղվածության ոչ պետական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործառույթները, հնարավորություններ ստեղծել զբաղվածության պետական ծառայությունների հետ համագործակցության համար եւ սահմանել դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն: Մասնավորապես խստացվում են մեկից ավելի անգամ գործազրկության նպաստ նշանակելու պայմանները, գործազուրկների համար նախատեսվում են մասնագիտական ուսուցման դասընթացներ  եւ այլն:

Օրվա վերջում խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախգծի քննարկումը` կից փաթեթով: Օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:  Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակներից են ՀՀ օրենսդրության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին,  օրենքում առկա  բացերի, տարընթերցումների, թերությունների վերացումը : Օրինագծերը մշակվել են Համաշխարհային բանկի  եւ ՄԱԿ-ի փորձագետների աջակցությամբ:

Նախագծերի փաթեթի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 15-ի նիստում:
 


14.12.2010
«Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամներն Ազգային ժողովում
Դեկտեմբերի  14-ին ԱԺ փոխնախագահ  Սամվել Նիկոյանը  եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ: Պարոն Դավթյանը` ողջունել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am