National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.10.2010
Սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը
1 / 6

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա  նիստերի օրակարգերի հաստատումով:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ  աշխատանքի համար:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` եթե տիկին Պետրոսյանը եռօրյա ժամկետում հետ չվերցնի իր դիմումը, այն կհամարվի ընդունված: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Արեւիկ Պետրոսյանին համատեղ  աշխատանքի համար:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայի վերջին օրը քննարկած 12 օրինագծերը եւ վավերացրին 7 միջազգային պայմանագրերը:

Քննարկվեց առաջին ընթերցման ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել, պարզեցվել եւ հստակեցվել են մի քանի սկզբունքների հաշվառումով: Մասնավորապես պարզ ընթացակարգով լիցենզավորում սահմանվել է այն գործունեության տեսակների համար, որոնց դեպքում անհրաժեշտ է, որ պետությունը հետագայում իր գործառույթներն իրականացնելու համար նախապես իմանա (հաշվառի) այդ գործունեությամբ զբաղվողների տվյալները: Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները սահմանվել են գործունեության այն տեսակների համար, որոնցով զբաղվելու դեպքում կազմակերպչի համար նախատեսված են պարտադիր  նախնական պայմաններ եւ պահանջներ, որոնցով նա պետք է ապահովված լինի, որպեսզի իրավունք ունենա զբաղվելու տվյալ գործունեությամբ: Այդ պայմանները պետք է ապահովեն սպառողների շահերը, պետական համակարգերի (օրինակ` ֆինանսական, էներգետիկ, առողջապահական եւ այլն) կայուն գործունեությունը: Միաժամանակ այդ գործունեությունները պետք է առնչվեն բնակչության լայն հատվածի հետ: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընտրության ժամանակ հաշվի են առնվել նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները միջազգային ասպարեզում:

 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են այն պատճառով, որ տվյալ գործունեությունները հնարավոր է կարգավորել եւ վերահսկել առանց համապատասխան լիցենզիա տրամադրելու:

Նախագծով ներկայումս գործող 157 բարդ եւ 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 60-ից ավելի բարդ  ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը կարեւորեց օրինագծի գաղափարախոսությունը, որը ըստ նրա` պետական կառավարման մարմինների եւ բիզնես իրականացնողների միջեւ անհարկի, չհիմնավորված հարաբերությունների նվազեցումն ու գործարարության համար նպաստավոր դաշտ ստեղծելն է: Նա հորդորեց պատգամավորներին գրավոր առաջարկներ ներկայացնել օրինագծի վերաբերյալ` այն էլ ավելի բարելավելու եւ ամբողջական դարձնելու համար, եւ հույս հայտնեց, որ կառավարության այս նախաձեռնությունը շարունակական կլինի:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, որը սահմանում է ինչպես ոստիկանության ծառայողին հասցեագրված բողոքարկվող ակտերի շրջանակը, այնպես էլ բողոքարկման ժամկետը, սահմանել կարգապահական կոպիտ խախտումների սպառիչ ցանկ, ինչպես նաեւ կարգապահական տույժերի ցանկից հանել կարգապահական կալանքը:

Քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի գնահատմամբ`  ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների հաշվառման եւ հաշվառման համարանիշեր տալու, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ մի շարք այլ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

Նույն փաթեթում ընդգրկված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կատարվող փոփոխությամբ ձյունագնացները եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները) կդառնան գույքահարկի հարկման օբյեկտ, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է օրենքից հանել կորած վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերի եւ հաշվառման համարանիշերի համար գանձվող կրկնակի պետական տուրքերը` պայմանավորված բոլոր դեպքերում հավասար պետական տուրք գանձելու անհրաժեշտությամբ:

Պարոն Օսիկյանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի վերացնելու պետական տուրք գանձելու պահանջը Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաեւ նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»(օրինագծերի փաթեթ), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, Նյու Յորքում ընդունված «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան, Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը, Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին (կից առարկությամբ)» համաձայնագիրը, Բիշքեկում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ):

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «Ակցիզային հարկի մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2011 թ. հունվարի 1-ից բենզինը եւ դիզելային վառելիքը, իսկ 2014 թ. հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը  հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Նախատեսվում է նաեւ 2011 թ. հունվարի 1-ից կրճատել ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ տեղական արտադրության համար սահմանվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը եւ հավասարեցնել տեղական արտադրության եւ ներմուծվող օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հոկտեմբերի 5-ի նիստում:
 


04.10.2010
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 4-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հ...

04.10.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:   Ողջունելով  դեսպանին` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց  ՀՀ եւ ԻԻՀ միջեւ  բարեկամական հարաբերությունները եւ կար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am