Հոկտեմբերի 4-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծի հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում եւ ՈՒսուցչի օրը սահմանել հոկտեմբերի 5-ին: