Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:
Ողջունելով դեսպանին` պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ եւ ԻԻՀ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցին առնչվող հարցերի: