National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.10.2010
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 5

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստերը: 
  
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, առաջին ընթերցումով քննարկեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կազմված աշխատանքային ծրագրերի հիման վրա աշխատողների կատարողականների գնահատման գործընթացի իրականացման ապահովմամբ եւ կնպաստի ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատողների խրախուսմանը (պարգեւատրմանը), պետական կառավարման մարմիններում աշխատանքների ճիշտ պլանավորմանը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանն ու օգտագործմանը, ինչպես նաեւ աշխատանքների կատարման որակի բացահայտմանը:

Քննարկված հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հոկտեմբերի 4-7-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցումով քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Ռուզաննա Առաքելյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Սամվել Նիկոյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեցին 2 օրինագծերի քննարկումներ: 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ  քննարկվեցին ինը համաձայնագրեր եւ կոնվենցիաներ, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրանք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանի առաջարկով քննարկեց 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը» /Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում/:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց  2009 թվականի նոյեմբերի 10-ին Բուդապեշտում  ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի Հանրապետության կառավարության միջեւ  եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2010 թվականի ապրիլի 27-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» եւ 2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Էներգամատակարարման հուսալիության եւ էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար» կանխավճարի վերաբերյալ համաձայնագրերը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիան եւ 2003 թվականի մայիսի 21-ին Կիեւում ստորագրված «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» արձանագրությունը:

Քննարկվեցին նաեւ 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում ընդունված «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան եւ 2010 թվականի ապրիլի 23-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ոստիկանական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որոնք ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի  գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2010 թվականի մայիսի 17-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չեխիայի  Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը: 
  
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել օրակարգում ընդրկված երեք հարցերի քննարկումը:

Նիստը վարող` հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իր հեղինակած` «Անասնաբուժության մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը կհետաձգվի մինչեւ 60 օրով, քանի որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա, իսկ կառավարության ներկայացրած` «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը` մինչեւ 30 օրով: 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել, պարզեցվել եւ հստակեցվել են մի քանի սկզբունքների հաշվառումով: Մասնավորապես, պարզ ընթացակարգով լիցենզավորում սահմանվել է այն գործունեության տեսակների համար, որոնց դեպքում անհրաժեշտ է, որ պետությունը հետագայում իր գործառույթներն իրականացնելու համար նախապես իմանա (հաշվառի) այդ գործունեությամբ զբաղվողների տվյալները: Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները սահմանվել են գործունեության այն տեսակների համար, որոնցով զբաղվելու դեպքում կազմակերպչի համար նախատեսված են պարտադիր  նախնական պայմաններ եւ պահանջներ, որպեսզի նա իրավունք ունենա զբաղվելու տվյալ գործունեությամբ: Այդ պայմանները պետք է ապահովեն սպառողների շահերը, պետական համակարգերի (օրինակ` ֆինանսական, էներգետիկ, առողջապահական եւ այլն) կայուն գործունեությունը: Միաժամանակ, այդ գործունեության տեսակները պետք է առնչվեն բնակչության լայն հատվածին: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընտրության ժամանակ հաշվի են առնվել նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները միջազգային ասպարեզում:

 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են այն պատճառով, որ տվյալ գործունեությունները հնարավոր է կարգավորել եւ վերահսկել առանց համապատասխան լիցենզիա տրամադրելու:

Նախագծով ներկայումս գործող 157 բարդ եւ 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 84 բարդ եւ 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ: Նախագծի մշակման ընթացքում լիցենզավորման ենթակա գործունեության 73 տեսակ կրճատվել կամ համախմբվել է: Լիցենզավորման ենթակա գործունեության 10 տեսակի կրճատման համար հիմք է հանդիսացել այն, որ տվյալ գործունեության համար օրենքով նախատեսված է ֆիզիկական անձանց որակավորման պահանջ, իսկ լիցենզիայի տրամադրումը կրել է զուտ վարչարարության եւ վերահսկողության իրականացման բնույթ:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, կարեւորելով օրինագիծը, առաջարկեց վերանայել ու կրճատել նաեւ թույլտվությունները, ինչի հետ համաձայնեց Վարդան Արամյանը` տեղեկացնելով, որ այդ հարցը քննարկվում է ՀՀ կառավարությունում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակն է ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված մեխանիզմներով բացառել Հայաստանի Հանրապետություն ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով սննդամթերքի եւ սննդային հավելում հանդիսացող ապրանքների ներկրումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «Ակցիզային հարկի մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2011 թ. հունվարի 1-ից բենզինը եւ դիզելային վառելիքը, իսկ 2014 թ. հունվարի 1-ից` ծխախոտի արտադրանքը  հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Նախատեսվում է նաեւ 2011 թ. հունվարի 1-ից կրճատել ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ տեղական արտադրության համար սահմանվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը եւ հավասարեցնել տեղական արտադրության եւ ներմուծվող օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման առումով հարկման օբյեկտում չեն ներառվում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հոկտեմբերի 4-7-ի նիստերի օրակարգում ընդգրկելու համար: 

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը, քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած` «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Կառավարությունն օրենսդիրներին առաջարկում է ուժը կորցրած ճանաչել 2002 թ. ընդունված օրենքի 3-րդ հոդվածի երկու մասերը` հիմնավորմամբ, որ դրանք առնչվում են օրենքի կարգավորման դաշտից դուրս գտնվող խնդիրների: Մասնագետների գնահատմամբ` այդ երկու հոդվածներում նշված` արհեստական օրգանների եւ հյուսվածքների օգտագործումը բժշկագիտության մեջ համարվում է ոչ թե փոխպատվաստում, այլ ներպատվաստում (ինպլանտացիա), ինչը բոլորովին այլ ոլորտ է: Կենդանիներից վերցրած օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումն էլ դեռեւս նորարարություն է եւ  լայն կիրառում չունի, ինչով պայմանավորված էլ կառավարությունն առաջարկում է այս երկու դեպքերը կարգավորել առանձին: Ներպատվաստման կարգը, պայմանները եւ սահմանափակումներն այսօր որոշվում են ըստ բժշկական  ցուցումների` յուրաքանչյուր հիվանդի համար առանձին: Նշենք, որ ինպլատանցիա է համարվում մետաղական կամ սինթետիկ նյութերից պատրաստված օրգանների, պրոթեզների, սրտի փականների, անոթների, արհեստական ոսպնյակների, ատամների  պատվաստումը մարդու օրգանիզմում:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվեց ընդգրկել թե ԱԺ առաջիկա քառօրյա եւ թե նստաշրջանի օրակարգերում:
 


01.10.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 4-7-ի  ԱԺ չորսօրյա նիստեր...

01.10.2010
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական մրցույթ-փառատոնը` Գեղարքունիքի մարզում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱԺ «Բաց դռներ» մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմ...

01.10.2010
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել էր Բելառուսի դեսպանը
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին եվրոպական ինտեգրմանն առնչվող խնդիրներ, մասնավորապես Բելառուսի ներգրավվածության հարցը Արեւելյան գործընկերութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am