Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին եվրոպական ինտեգրմանն առնչվող խնդիրներ, մասնավորապես Բելառուսի ներգրավվածության հարցը Արեւելյան գործընկերության ծրագրին: Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատեց, որ Արեւելյան գործընկերության ծրագրից Բելառուսի մեկուսացումը որեւէ կերպ չի կարող նպաստել այդ երկրում առկա խնդիրների լուծմանը: Նա նշեց` հայկական կողմը գտնում է, որ Բելառուսը պետք է ներգրավված լինի Արեւելյան գործընկերության ծրագրում: Կողմերը քննարկեցին նաեւ դեկտեմբերի 19-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին առնչվող խնդիրներ: