National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.10.2010
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան հոբելյանական մրցույթ-փառատոնը` Գեղարքունիքի մարզում
1 / 4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱԺ «Բաց դռներ» մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել  է 2009 թվականին, կրկին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Այս փառատոնի նպատակն է` փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը բեւեռել հայրենի գրականությանը, սատարել գալիք սերնդի մեջ հայոց լեզվի ու պոեզիայի նկատմամբ սիրո վերածննդին, շարունակելի դարձնել հայ ասմունքի հարուստ ավանդույթները:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք փուլով, երկու տարիքային խմբով, այն կեզրափակվի  Երեւանում:  Փառատոնը հյուրընկալվելու է նաեւ Ջավախքում:

Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան հազարավոր դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին: Հոկտեմբերի 1-ին  Սեւանում մեկնարկեց փառատոնի երկրորդ` մարզային փուլը, որին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանտ Մադաթյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Իր ելույթում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` նման միջոցառումներ  նախաձեռնելու եւ հովանավորելու համար:

ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը փառատոնի մասնակիցներին ու ներկաներին փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքները եւ նշեց, որ ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող փառատոնն  անուրանալի դեր ունի մատաղ սերնդի դաստիարակման գործում: Պատգամավորը շեշտեց ԱԺ նախագահի ընդգծված վերաբերմունքը արվեստի ու մշակույթի նկատմամբ:

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը շատ կարեւոր համարեց Վահան Տերյան բանաստեղծի գնահատումը նաեւ պետական բարձր շրջանակների կողմից, եւ դրա վառ վկայությունը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ անցկացվող այս փառատոնն է:

Գեղարքունիքի մարզի դպրոցների  շուրջ 30 աշակերտներ արտասանեցին Վահան Տերյանի  ստեղծագործություններից:

Մրցույթ- փառատոնի ավարտին ժյուրին որոշեց 7 հաղթողներին, որոնք  կմասնակցեն  փառատոնի` Երեւանում անցկացվելիք եզրափակիչ փուլին:


01.10.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 4-7-ի  ԱԺ չորսօրյա նիստեր...

01.10.2010
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստերը:   ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, առաջին ընթերցումով քննարկեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումնե...

01.10.2010
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել էր Բելառուսի դեսպանը
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին եվրոպական ինտեգրմանն առնչվող խնդիրներ, մասնավորապես Բելառուսի ներգրավվածության հարցը Արեւելյան գործընկերութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am