Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 59 հարց, միջազգային 8 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում: