Տպել
13.11.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  նոյեմբերի 16-19-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 59 հարց, միջազգային 8 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի  16-19 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:


13.11.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը հեղինակներ...