Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Մնացականյանի նախագահությամբ
երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի, Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի, Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Մինչեւ 30 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: