Տպել
05.11.2009
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Մնացականյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի, Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի, Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: 

Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Մինչեւ 30 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ  օրենքի նախագծի քննարկումը:


05.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է»
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավ...

05.11.2009
Բյուջետային քննարկումները շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մարդու իրավունքների պաշտ...

05.11.2009
Համագործակցությունը շարունակվում է
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիին: Տիկին Պետրոսյանը եւ Լեյլի Մոշիրին հանգամանորեն քննարկեցին 2009 թվականի հուլիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գ...

05.11.2009
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրենին
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին:Կողմերը  մանրամասն քննարկեցին ս.թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տ...