Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն
ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին:
Կողմերը մանրամասն քննարկեցին ս.թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդի հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի միջեւ գենդերային հարցերով համագործակցության կոնկրետ հարցեր:
Տկն Պետրոսյանն առաջարկեց համագործակցության պայմանավորվածություններն ամրագրել փոխըմբռնման հուշագրով եւ նախանշել փորձագիտական աջակցության, վերապատրաստման, փորձի փոխանակման եւ այլ միջոցառումներ, ինչպես նաեւ դրանց իրականացման կոնկրետ ժամանակացույց: Առաջարկներն ընդունվեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից: