Տպել
05.11.2009
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրենին

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին:

Կողմերը  մանրամասն քննարկեցին ս.թ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդի հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի միջեւ գենդերային հարցերով համագործակցության կոնկրետ հարցեր:

Տկն Պետրոսյանն առաջարկեց համագործակցության պայմանավորվածություններն ամրագրել փոխըմբռնման հուշագրով եւ նախանշել փորձագիտական աջակցության, վերապատրաստման, փորձի փոխանակման եւ այլ միջոցառումներ, ինչպես նաեւ դրանց իրականացման կոնկրետ ժամանակացույց: Առաջարկներն ընդունվեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից:


05.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է»
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավ...

05.11.2009
Բյուջետային քննարկումները շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մարդու իրավունքների պաշտ...

05.11.2009
Համագործակցությունը շարունակվում է
Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն  ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիին: Տիկին Պետրոսյանը եւ Լեյլի Մոշիրին հանգամանորեն քննարկեցին 2009 թվականի հուլիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գ...

05.11.2009
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Մնացականյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի, Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի, Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնությա...