National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.10.2009
Սվերդլովսկի մարզային Դումայի պատվիրակությունը խորհրդարանում

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  նաեւ մարզային Դումայի  սոցիալական հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Վերշինինը, «Անի-Հայաստան» հայկական համայնքի տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մասիս Նազարյանը:

Հանդիպման ժամանակ տկն. Պետրոսյանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ պրն Աբրահամյանի ողջյունները, ընդգծեց հայ-ռուսական համակողմանի եւ բարձր մակարդակի կապերի կարեւորությունը, այդ կապերը նաեւ ռեգիոնալ մակարդակով զարգացնելու, միջխորհրդարանական հարաբերությունները ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Պարոն Վորոնինը բարձր գնահատեց  հայկական համայնքի ներդրումը երկրամասի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում` տեղեկացնելով, որ ներկա պահին մարզում «հայկական օրերի» շրջանակներում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում: Ղեկավարությունն ամեն ինչ անում է հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքին ու տնտեսական գործունեությանը նպաստելու համար. Եկատերինբուրգում հայկական եկեղեցի է կառուցվում, համալսարանում շուտով կստեղծվի հայկական կենտրոն, նոյեմբերին տեղի կունենա Հայաստանում արտադրված ապրանքների ցուցահանդես-վաճառք, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ անելու եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու կոնկրետ առաջարկներ կան, որոնք պետք է կյանքի կոչել:

Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու կոնկրետ առաջարկություններ:

Տիկին Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց հայկական համայնքին ցուցաբերած ուշադրության, տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու կոնկրետ քայլերի, միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության համար:

\\\\\\\\\\\\\\\\ Նույն օրը  ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հերմինե Նաղդալյանը, Գոհարիկ Ենոքյանը, Սպարտակ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Հայկ Սանոսյանը հանդիպեցին Սվերդլովսկի մարզային Դումայի խոսնակ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը  կարեւորեցին  միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, երկու երկրների ռեգիոնների միջեւ առեւտրատնտեսական  կապերի ակտիվացումը, ապրանքաշրջանառության ընդլայնումը,  փոխայցերը, ինչը, նրանց համոզմամբ, կնպաստի տարբեր ուղղություններով  համագործակցության խորացմանը:
 


08.10.2009
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 8-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերը աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ազգային ժողովը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am