ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին ժամանում է Հայաստան: Փետրվարի 5-ին նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում. ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:
Նույն օրը նախատեսված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: