National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
02.02.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Երրորդ գումարման Ազգային ժողովի փետրվարի 5-ին սկսվող 9-րդ նստաշրջանից առաջ` փետրվարի 2-ին տեղի ունեցան Աժ մշտական հանձնաժողովների  նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին»օրենքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարի խոսքով  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծումփոփոխվել ենճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները, նախատեսվել են ՀՀ ոստիկանության նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդի ձեւավորման եւ ծախսման վերաբերյալ կարգավորումներ, ամրագրվել են տրանսպորտային միջոցների հաշվառման եւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, ինչպես նաեւհամարանիշներ տրամադրելու ընթացակարգերի հիմունքները: Նշվեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով տեխնիկական զննում չանցած տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված վարչական տուգանքի չափերը բարձրացվել են, ՀՀ ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման նկատառումներով պայմանավորված կատարվել են նաեւ այլ փոփոխություններ: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխվել է  ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանության իրավասությունը՝ կապված պետական տեխնիկական զննության լիազորությունը լիցենզավորված կազմակերպություններին  փոխանցելու, դրանց գործունեության նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման եւ նյութատեխնիկական ապահովուման լրացուցիչ իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության հետ: Օրինագծերի փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հանձնաժողովի քննարկմանը առաջին ընթերցումով ներկայացրեց « Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»օրենքի նախագիծը: Նրա խոսքով` պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքը: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմակերպվել է` ներառվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում: Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվել է Հայաստանի փրկարար ծառայության եւ զինվորական ծառայության փոխարեն ներդրվել է փրկարարական ծառայություն: Նախագիծը ներկայացվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքի 113-րդ հոդվածի եւ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված  ցանկի կատարումն ապահովելու նպատակով: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի երրորդ  գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւհանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյա նիստերի օրկարգի նախագծում կընդգրկվեն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Թիկնազորային գործունեության մասին» օրինագծերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, քննարկվեց եւ դրական եզրակացությամբփետրվարի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2006 թվականի ապրիլի 25-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Համաձայնագրով երաշխիքներ են տրամադրվում կողմերի ներդրողների ներդրումների օտարման դեպքում նրանց իրավունքների պաշտպանության եւ կորուստների փոխհատուցման համար: Երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուտների ազատ փոխանցումը կապիտալի ծագման երկիրը եւ այլ երկրներ:

Նախարարը ներկայացրեց նաեւ 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում ստորագրված «Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին» Հաագայի համաձայնագրի ժնեւյան ակտը եւ 1968 թվականի հոկտեմբերի 8-ին Լոկառնոյում ընդունված եւ 1979 թվականի սեպտեմբերի 28-ին փոփոխված` Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում հիմնադրող Լոկառնոյի համաձայնագիրը, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Աժ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը` ե ր կրորդ ընթերցումով քննարկելու համար:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային ե տնտեսականհարցերի հանձնաժողովը քննարկեց իններորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Նախագծերի գերակշիռ մասըստացավհանձնաժողովի դրական եզրակացությունը: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի ներկայացրած` «Ազգայնացման մասին», «Գիտության հարկի մասին» օրինագծերը,«ՀՀ օդային օրենսգրքի» նախագիծը չհավաքեցին անհրաժեշտ թվով կողմ ձայներ` դրական եզրակացություն ստանալու համար: Հանձնաժողովի դիրքորոշումը դրական չէր նաեւ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում Սամվել Բալասանյանի եւ Հովհաննես Մարգարյանի առաջարկած փոփոխությունների նախագծի նկատմամբ: Պատգամավորներն առաջարկում են Գյումրի  քաղաքում գրանցված եւ արտադրական շինարարություն իրականացնող իրավաբանական անձանց տրամադրել արտոնյալ հարկեր, քաղաքում  100 մլն դրամ ուղղակի ներդրում կատարելու դեպքում ընկերություններին 3 տարով ազատել շահութահարկից, 30 տոկոս հաշմանդամ աշխատող ունեցող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկել 50 տոկոսով եւ այլն: Կառավարությունը գտնում է, որփաստաթղթում արտացոլված մոտեցումներն անընդունելի են, որ առեւտրային բանկերին չի կարելի պարտադրել տրամադրել արտոնյալ վարկեր, որնախագիծը ստեղծում է հարկերից խուսափելու հնարավորություն եւ խախտվում է հարկային քաղաքականության տրամաբանությունը:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց«ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2007թ. տարեկան ծրագիրը»: ԿԲ-ն այս տարի եւս, նախորդ տարվա նման, առաջնորդվելու է գնաճի նպատակադրման քաղաքականությամբ: 2007 թ.-ի համար նախատեսված է 4 տոկոս գնաճ` 1,5 տոկոս տատանման միջակայքով: Այս տարվա առանձնահատկություններից մեկը, ըստ Տիգրան Սարգսյանի, բանկի գործունեության թափանցիկությունն է լինելու: ԿԲ-ն առավել հաճախակի է խորհրդարան ներկայացնելու իր ծրագրերը եւ հաշվետվությունները` դրանով իսկ հանրությանը ազդակներ հաղորդելով:Բանկը պատրաստվում է նաեւ ամսականհաղորդագրություններ տարածել` հանրությանն ու շուկայի մասնակիցներին գնաճի վարքագծի վերաբերյալգնահատակններ փոխանցելոււ նպատակով: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններին եւ լրացումներին վերաբերող օրենսադրական փաթեթով ԿԲ-ն պարտավորվում է բանկերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գործընթացում լինել առավել բաց: Խորհրդարանն այսպիսով կվերահսկի ԿԲ գործողությունները այլ բանկերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում:Սա կարող է կանխել որոշ իրավախախտումներ, ասում է ԿԲ նախագահը:

«Օրգանական գյուղատնտեսութւյան մասին» օրինագիծը, ըստ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, բխում է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից եւ համապատասխանում է Եվրամիության պահանջներին: Նախագծի ընդունման եւ օրգանական գյուղատնտեսական արտադրության ոլորտը զարգացնելու դեպքում Հայաստանն արտաքին շուկայում կդառնա սննդամթերքի բարձր որակովմրցունակ երկիր: Բարձրարժեք սննդամթերքի արտադրությունն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին եւ աղքատության կրճատմանը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարույթան աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» կառավարության հեղինակած նախագիծը: Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 կմ երկարությամբհատվածի կառուցման համար Էներգետիկայի նախարարությանը իրանական Արտահանման Զարգացման Բանկը 2004 թ. տրամադրել է 28,2 մլն. դոլարի վարկ: Հաշվի առնելով գազատարի շինարարության կարեւորությունը պետության համար եւայն հանգամանքը, որ պատվիրատուն` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն է վճարելու աշխատանքի կատարման ընթացքում առաջացած հարկերը` կառավարությունն առաջարկում է այս հատվածի շինարարությունն ազատել հարկերից:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները նախաձեռնել են փոփոխություն «Գույքահարկի մասին» օրենքում: Նախագծի համահեղինակ Հերմինե Նաղդալյանը գործընկերներին տեղեկացրեց, որ նախատեսում են գույքահարկից ազատել որպես սոցիալական նպաստ հաշմանդամներին տրված փոխադրամիջոցները:

Հանձնաժողովում քննարկվեցին այլ հարցեր եւս:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագիծը: Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության եւ Սուրբ Էջմիածնի առաջարկների հաշվառումով օրինագծում մոտ մեկ տասնյակ փոփոխություններ են կատարվել, որոնք հիմնականում խմբագրական բնույթ ունեն: Մասնավորապես նշվեց, որըստ 9-րդ հոդվածի` պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` կանոնական ծեսով իրագործածամուսնությունների քաղաքացիական ուժը, բայց ամուսինների գույքային հարաբերությունների խնդիր կարող է առաջանալ միայն ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցվելուց հետո: Օրինագծում ներառվել է եկեղեցական խոստովանության գաղտնիությանդրույթը, որը արգելում է որպես վկա հարցաքննել Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգեւորական-խոստովանահորը այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց «Հանրակրթության մասին» օրինագիծը եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը: Նրա գնահատմամբ`օրինագծերի ներկայացումը պայմանավորված է կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջացնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանի այն հարցին, թե հանրակրթության մասին միասնական քաղաքականություն մշակվելու դեպքում ֆինանսապես չեն տուժի փոքր, մասնավորապես հեռավոր գյուղական շրջանների դպրոցները, պարոն Եսայանը նշեց, որ այդ խնդիրը կարգավորվում է ֆինանսավորման հատուկ բանաձեւով:

Հանձնաժողովի անդամները առաջարկեցին դպրոցը քաղաքականությունից հեռու պահելու հստակ եւ խիստ մոտեցումներ ամրագրել օրինագծում:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագծերի փաթեթը ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Քննարկվեց եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու հավանություն ստացավ նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրինագիծը, իսկնույն ոլորտին վերաբերող երկու օրինագծերը հեղինակների առաջարկով հանվեցին շրջանառությունից:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված 19 օրինագծերի քննարկում ը հետաձգվեց:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվեց Սամվել Շահգալդյանի եւ Մնացական Պետրոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պարոն Պետրոսյանի` օրինագծի ընդունման նպատակն է`  վերացնել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի միջեւ գոյություն ունեցող որոշակի հակասությունը, ուստի առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածից հանել «մինչեւ 16 տարեկան» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 22-րդ հոդվածը:

Կառավարության հեղինակած «Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության եւ որսի վարման մասին» օրինագիծը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Ըստ փոխնախարարի` օրինագիծը մշակվել է «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի» 6 եւ 10 հոդվածների դրույթներին համապատասխան, համաձայն որոնց յուրաքանչյուր պայմանավորվող կողմ մշակում է կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման ռազմավարություններ եւ քաղաքականություն, պահպանում եւ խրախուսում է կենսաբանական պաշարների օգտագործման ավանդական եղանակները եւ կենսաբանական ռեսուրսների օգտագործման ոլորտում երկրի կառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցությունը:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նաեւ ներկայացրեց կառավարության հեղինակած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Օրինագիծը հստակեցնում է շինարարությունն իրականացնող կազմակերպության պարտավորությունները` կանխարգելելով շինարարությունն իրականացնելու ընթացքում փոշու արտանետումները: Ըստ փոխնախարարի` «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքների օդային ավազանում անօրգանական փոշու ֆոնային կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի չափաքանակները 2-3 անգամ: Այդ աղտոտվածության գերակշռող մասը առաջանում է շինարարական եւ այլ չհաշվառված փոշու աղբյուրների արտանետումներից: Նախարարը վստահեցրեց, որ օրինագիծը նպատակ ունի նվազեցնել կամ լիակատար բացառել այդ արտանետումները:

Կառավարության հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարմանմասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց քազաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Նա նշեց, որ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտության նպատակն է`  կարգավորել նշված ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ հողամասերի  փոխանցման հարցերը:

Պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց պատգամավոր Սամվել Բալասանյանը: Ըստ նրա` օրինագծի ընդունման նպատակն է Գումրիում ստեղծել հարկային բարենպաստ դաշտ, որը կհանդիսանա խոշոր ներդրումներ ներգրավելու գրավական, որի արդյունքում կզարգանա փոքր եւ միջին ձեռներեցությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ կնվազի Գումրիի գործազրկության մակարդակը, որն ամենաբարձրն է Հայաստանում:

Հանձնաժողովը նաեւ քննարկեց կառավարության հեղինակած «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց առողջապահության նախարարության իրավաբանական բաժնի վարիչ Սուրեն Քրմոյանը:

Հանձնաժողովում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում:

«Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» , «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «ՀՀ աշխատանքային օրենսգր ք ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» , «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» , «Կենսապահովման նվազագույն զանբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին », «Չեռնոբիլի ատոմային էլեկտրականի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» , «Շաքարախտի կանխարգելման եւ բուժման մասին» , «Հայխնայբանկում» ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» , «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթների մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Բռնադատվածների մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երիտասարդության մասին» , «Սոցիալական աջակցության մասին», «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ իրավական պաշտպանության երաշխիքների մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 60 օրով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում պետական հակահրդեհային ծառայությունից առանձնացվել է ստուգման եւ տեսչական գործառույթներ իրականացնող մասը` պետական հրդեհային տեսչությունը: Հայաստանի փրկարար ծառայության մարմիններին փրկարարական ծառայության գործերով տրվում է հետաքննության մարմնի իրավասություններ: Պետական հրդեհային տեսչության մարմինները հրդեհների գործերով իրականացնելու են փորձաքննություններ, հետազոտություններ եւ այլ հետաքննական գործողություններ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծով գործադիրն ընդլայնում է հանրային ծառայությունների մատուցման գործառույթների ապակենտրոնացման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՏԻՄ լիազորությունները:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Քանի որ «Կամավոր աշխատանքի մասին» նախագծերով կարգավորվող հարաբերությունները մարդասիրական, բարոյական եւ բարեգործական հարաբերություններ են, ուստի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը պետք է դիտարկելաշխատանքային օրենսգրքի համատեքստից դուրս:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջին ընթերցման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հստակեցնում է քաղաքացիական պատասխանատվությանն առնչվող հարաբերությունները: Քանի որ ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքով» վնասի հատուցման պատասխանատվությունը պայմանավորվում է մեղքի առկայությամբ, ապա շատ դեպքերում վնաս կրած անձը հնարավորություն չի ունենում պարզելու, թե ում կողմից է պատճառվել վնասը`  գույքը օգտագործողի, օգտագործողների թե գույքի սեփականատիրոջ կողմից: Օրենքի նախագծով անշարժ գույքի օգտագործման, շահագործման ընթացքում այլ անձանց եւ գույքին պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրելու է  անշարժ գույքի սեփականատերը, որը հետագայում կարող է հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքով պահանջ ներկայացնել կոնկրետ վնաս պատճառած մեղավոր անձանց: Պատասխանատվություն է նախատեսվում նաեւ անբարեխիղճ գովազդի հետեւանքով պատճառված  վնասի  դեպքում:

Արդարադատության նախարարը օրենսդիրներին ներկայացրեց նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության` վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով: Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն հստակեցնել վերաքննիչ դատարանի լիազորությունները, ապահովել արդարադատություն դատական ատյաններում, բարձրացնել վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, նախատեսում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ` ա ռաջին ընթերցմա ն ընթացակարգով քննարկվեց նաեւ «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» oրենքը :

«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դատական ծառայողը պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն, չի կարող լինել կուսակցական եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Սահմանափակվել է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց համատեղ աշխատանքը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը, որոնք ներկայացրեց արդարադատության նախարարը: Եթե ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, ապա ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելու դեպքում նախատեսվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ` «Կուսակցությունների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» oրենքներում նախատեսվող փոփոխությունները կարգավորումեն կուսակցությունների uտեղծմանը, գործունեությանը, գործունեության կասեցմանը եւ արգելմանը, վերակազմակերպմանն ու լուծարմանը առնչվող հարաբերությունները:

Արդարադատության նախարարը նշեց, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքը նպատակ ունի կարգավորել հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկելու գործընթացը:

Հաշվի առնելով հանրապետության սոցիալական վիճակը, ջեռուցման խնդիրը` անհրաժեշտություն է առաջացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարել:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաեւ «ՀՀ դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», «Դատախազության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովի որոշմամբ քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 30 օրով հետաձգվեցին 3, իսկ 90 օրով` 22 օրինագծեր:


02.02.2007
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ  փետրվարի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի ն...

02.02.2007
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Հայաստանում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած  պատվիրակությունը փետրվարի 4-ին ժամանում է Հայաստան: Փետրվարի 5-ին նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում. ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am